Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՎԱՀԱՆԱՁԵՒ ԳԵՂՁԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ.mashroom.am

Ճնշվա՞ծ եք կամ անհանգստացնում է անհիմն նյարդայնությո՞ւնը: Սկսե՞լ եք արագ քաշ հավաքել կամ նիհարել: Այս և շատ ու շատ իրար հետ բոլորովին կապ չունեցող ախտանիշներ հանդիպում են վահանաձև գեղձի տարատեսակ պաթոլոգիաների ժամանակ: Սոնոգրաֆիա միջոցով դրանց ախտորոշման մասին կխոսենք ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” բժիշկ Լիլիթ Հովհաննիսյանի հետ:  

-Ո՞ր ախտանիշներն են հանդիսանում ցուցանիշ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնելու համար:

-Նյարդայնությունը, տրամադրության հաճախակի փոփոխությունը, մարմնի ջերմաստիճանի բարձր լինելը, հազ, կոկորդի հատվածում տհաճ զգացողությունը, սրտի ռիթմի խախտումը, մարմնի քաշի կտրուկ փոփոխությունը, տրեմորը, չափից շատ մազաթափությունը, նոր գոյացությունների հայտնաբերումը, ուռուցքի կասկածը:
Փորձագետները խորհուրդ են տալիս վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ: Հատկապես այս խորհուրդը վերաբերում է 35 տարեկանից բարձր կանանց: Սա այն տարիքային խումբն է, որը հաճախ տառապում է այս հիվանդությունից: Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել դա վաղ փուլերում, և բուժումը կարող է լինել ավելի հաջող:

-Ի՞նչ է հայտնաբերում վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը: 

-Սոնոգրաֆիայի օգնությամբ հստակեցվում է օրգանի դիրքը, չափսը, յուրաքանչյուր բաժնի և ընդհանուր (կախված տարիքից և սեռից) ծավալը, կառուցվածքը (միատարր, ոչ միատարր, միացումների առկայությամբ),  դեպի գեղձ և հայտնաբերված գոյացություններ արյան հոսքը: Վերջիններում նաև  հստակեցվում է բարորակ/չարորակ նշանները:

– Ինչպե՞ս է իրականացվում վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը:
-Գործընթացը կատարվում է հորիզոնական վիճակում, մեջքին պառկած, մի փոքր ետ թեքված գլխով: Միջին  հետազոտությունը տևում է 10-15 րոպե:

-Որքանո՞վ է անվտանգ և տեղեկատվական վահանաձև գեղձի սոնոգրաֆիան:
-Այս մեթոդն անվտանգ է, ինչպես նաև յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտություն, և բավականին ինֆորմատիվ է:

Նյութի աղբյուրը `mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook