Friday, April 26, 2024
Նորություններ

Վարչապետի հանձնարարականները կատարվել են․ դեղերի շուկայի ռիսկերի գնահատում

ՀՀ կառավարության նիստերից մեկում վարչապետ ԿարենԿարապետյանն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին մի շարք հանձնարարականներ է տվել դեղերի շուկայի կարգավորման վերաբերյալ:
 «Կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել դեղերի շուկան, իրականացնել իրավական կարգավորումների վերլուծություն և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև միջոցառումների իրականացման ժամանակացույց»,-շեշտել էր վարչապետը։
Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net–ին հայտնում են, որ Հայաստանում կեղծված դեղերի արտադրության ծավալները չեն կարող մեծ լինել, քանի որ դեղերի ծանրակշիռ մասը բարդ տեխնոլոգիաների կիրառում է պահանջում, ինչը փոքր շուկայում չարդարացված մեծ ծախս է: Այլ բան է կեղծ դեղերի ներմուծումը, ինչին էլ ուղղված է դեղերի շրջանառության նկատմամբ պետական հսկողությունը Հայաստանում։
Կեղծ դեղերի բացահայտումը կատարվում է դեղերի գրանցման ընթացակարգերի պատշաճ պահմանման շնորհիվ՝ մասնավորապես, գրանցանմուշների հետ համեմատության և նույնականացման միջոցով, որի ժամանակ անգամ ամենաաննշան մանրուքները կարող են հանդիսանալ դեղի կեղծման ահազանգ, ինչը հաստատվում կամ հերքվում էարտադրողի հետկապ հաստատելով:
Եթե դիտարկում ենք, որ ԵԱՏՄտարածքից Հայաստան են ներմուծվում մեծածախ ծավալներով չգրանցված դեղեր և, ըստ էության, իրացվում են առանց ՀՀ ԱՆ կողմից տրված թույլտվության (համապատասխանության հավաստագրի), ապա հնարավոր է,որ դրանց մեջ կարող են լինել նաև կեղծ դեղեր: Դեղը տվյալ երկրում գրանցվում է արտադրողի կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից՝ ներկայացնելով համապատասխան քանակի նմուշներ և դրանց վերաբերող ցանկացած չափորոշչի (սկսած փաթեթանյութի հատկություններից, գունային երանգներից մինչև պիտանիության ժամկետ և ցուցումներ) վերաբերյալ հիմնավորումներ և տվյալներ: Դեղի գրանցումից հետո տվյալ դեղի ներմուծման ժամանակ դեղի համապատասխան ցուցանիշները համեմատվում են գրանցման ժամանակ ներկայացված և փորձաքննություն անցած տվյալների հետ։ Միայն դրանց նույնական լինելու դեպքում է համարվում, որ տվյալ դեղը որակյալ, արդյունավետ և անվտանգ է, հետևաբար`կեղծված չէ: Շրջանառվող չգրանցված դեղն, ըստ էության, չստուգված դեղն է, որը հնարավոր է, որ լինի կեղծ:
Դեղերի պետական վերահսկողության լիազոր կառույցը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետականտեսչութունը, իրականացնելով իրեն լիազորված գործառույթները, կանխում է շուկայում կեղծված դեղերի շրջանառությունը: Գործունեության 3 տարվա ընթացքում կառույցն արդեն իսկ կեղծ դեղերի շրջանառության դեպքերի բացահայտման փորձառություն է ձեռք բերել: Մինչ այդ`20 տարի այդ գործառույթը որևէ կառույցի կողմից չի իրականացվել։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը 2015 թվականին նույն դեղատանը երկու անուն տեղական արտադրության կեղծ դեղ է հայտնաբերել` «Ֆուրացիլին» աչքի կաթիլներ 15մլ և «Ֆուրացիլին» ականջի կաթիլներ 15մլ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Այս մասին հայտնում է ԱՆ առողջապահական պետական տեսչության եղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի պետ Վահե Մինասյանը և նշում, որ պարզվել է՝ նշված դեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես, խախտված է եղել ստերիլության կետը։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նույն թվականին երրորդ բացահայտված կեղծ դեղը եղել է «Ոսկեաստղ» բալզամը: Դեղարտադրող վիետնամական ընկերությունը ՀՀառողջապահության նախարարությանը տեղեկացրել էր, որ հայկական շուկայում շրջանառվում է իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը: Ահազանգի արդյունքում երեք դեղատանը հայտնաբերվել են կեղծված բալզամները։Այդ նյութերը նույնպես փոխանցվել են իրավապահ մարմիներին: Կեղծ դեղերի վերաբերյալ մտահոգությունը չի կարող չափազանցված լինել: Անկախ դրա դրսևորվորումից՝ այն պետք է միշտ ոլորտի պատասխանատուների և հասարակության ուշադրության կենտոնում լինի։Կեղծ դեղերը վտանգավոր են ոչ միայն ուղղակի վնաս հասցնելու, այլև դեղից սպասվող ազդեցության (բուժման) բացակայության պարագայում հիվանդության զարգացման առումով։ Ուստի, նույնիսկ «անվնաս» կամ չեզոք նյութով կեղծված դեղը նույնպես վտանգավոր է։ Բրենդերի, հանրահայտ ապրանքանիշերի կեղծումը ներկա դարաշրջանի առանձնահատկություններից է: Դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության ոլորտում տեսչության կարևոր գործառույթներից է նաև դեղերի արտադրությունն ու շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտից շեղումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցառումների սահմանումը՝ հիմնվելով շուկայում առկա կասկած հարուցող դեղերի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից» համապատասխան եզրակացությունների վրա:
   Ընդ որում, իրականացված փորձաքննության տվյալները համադրվում են դեղն արտադրողի կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ(ով դեղը գրանցողը և որակի պատասխանատուն է տվյալ պետությունում) ներկայացրած տվյալների հետ, ինչի արդյունքումհաստատվում կամ հերքվում էտվյալ դեղիկեղծվածլինելը։ Սաևսմեկանգամկարևորումէդեղերիգրանցմանինստիտուտի դերակատարությունն ու նշանակությունը կեղծ դեղերի շրջանառության կանխարգելման հարցերում: Առանց դեղն արտադրողի հետ ամուր կապի անհնար կլինի կատարել կարևոր այդ գործառույթը և կանխել միջնորդավորված (զուգահեռ) ներմուծումների ժամանակ կեղծ դեղերի ներհոսքը։    Այսպիսով, ներկայումս հիմնական խնդիրը կապված է չգրանցված դեղերի հետ, որի ներթափանցման վտանգը մեծացել է ԵԱՏՄանդամակցությամբ, երբ անդամ երկրների տարածքից չգրանցված և առանց ՀՀ ԱՆ կողմից տրված համապատասխանության հավաստագրի մեծածախ ծավալներով դեղեր են ներմուծվում և իրացվում հանրապետության տարածքում: Այդ դեպքում, երբ ներմուծող կազմակերպությունը դեղերը պահպանում է ոչ թե մաքսային պահեստներում (ինչպես դա կատարվում է երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ), այլ միանգամից տեղափոխում է սեփական պահեստ, հնարավոր է դառնում մեր երկրի շուկա արտերկրում արտադրված կեղծ դեղերի ներթափանցումը: ԵԱՏՄ-ից ներմուծումների ժամանակ ՀՀ պետական սահմանը հատելիս չի իրականացվել մաքսային հսկողություն, հետևաբար արդեն իսկ մեր երկրի շուկայում են հայտնվել չգրանցված դեղեր, որոնք չեն անցել համապատասխան փորձաքննություն: Նշենք, որ կեղծ դեղերի (երեք անուն) ներթափանցում ՀՀ շուկա արձանագրվել է նաև 2014 թվականին Վրաստանից՝ զուգահեռ ներմուծման ճանապարհով։ Այսինքն, նույնիսկ մաքսային հսկողության պայմաններում է հնարավոր եղել այդ ներմուծումն իրագործել։ Այդ դեպքում դրանց բացահայտման գործումահազանգ են հանդիսացելփաթեթավորումների գրանցանմուշների հետ աննշան թվացող տարբերությունները։ Ի դեպ, այն կիրառվում է նաև առաջադեմ երկրներում։ Մինչդեռ մեր որոշ ներմուծողներ, առաջին հերթին ելնելով բիզնես շահերից, դա ընկալում են որպես նախարարության կողմից իրականացվող արհեստական խոչընդոտ: Պետք է հիշել, որ դեղն առաջին հերթին պետք է լինի որակյալ, անվտանգ, արդյունավետ, նոր միայն` մրցունակ լինելով հանդերձ՝էժան։Առաջին երեք հատկանիշների լիարժեք առկայության դեպքում կարելի է կիրառել ազատ մրցակցության համար նախատեսված գործիքներ։ Նշենք, որ վերջին տարիներին կառավարությունը կասեցրել էր տեսչական ստուգումները: Այդ ընթացքում      Առողջապահական պետական տեսչությունը վերահսկողական գործառույթներն իրականացրել է վարչական վարույթների միջոցով: Ինչ վերաբերում է դեղերի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու՝վարչապետի հանձնարարականին, ապա նշենք, որ ձևավորված աշխատանքային խմբերը վեր են հանել շուկայում ներկա պահին առկա, կասկած հարուցող, հնարավոր կեղծված կամ նմանակված դեղերի շրջանառության և իրացման փաստերը: Փորձագիտական եզրակացությունների ստացումից հետո սահմանված կարգով կկիրառվեն վարչարարությամբ սահմանված համապատասխան միջոցառումներ՝ դաշտը կարգավորելու և հետագա վտանգներից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Իրավաբան.net

Վարչապետի հանձնարարականները կատարվել են․ դեղերի շուկայի ռիսկերի գնահատում


© iravaban.net կայք

Leave a Reply

x Close

Like Us On Facebook