Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Փորկապություն քաղցկեղի ժամանակ

Փորկապության ժամանակ անձն ունենում է աղիների դատարկման կարիք, սակայն չի կարողանում անել դա։ Փորկապությունը քաղցկեղ ունեցող անձանց մոտ հաճախ հանդիպող, սակայն կառավարելի ախտանշան է։

Փորկապության ախտանիշները.

Բացի կղազատման բացակայությունից, փորկապության դեպքում կարող են դիտվել հետևյալ ախտանիշները․
• Ցավ և կծկումներ որովայնում;
• Որովայնի փքվածություն;
• Ախորժակի կորուստ;
• Սրտխառնոց և փսխում;
• Միզարձակման անկարողություն;
• Անհարմարություն։

🙅‍♀️Փորկապության պատճառները

Հաճախ հանդիպող պատճառներ․
🥗Սննդի և բջջանյութի ոչ բավարար քանակությամբ օգտագործումը;
💧Ջրի և հեղուկների ոչ բավարար քանակությամբ օգտագործումը;
🚶‍♀️Չմարզվելը։

Քաղցկեղ ունեցող մարդկանց դեպքում փորկապության պատճառ կարող են լինել նաև հետևյալ գործոնները․

Դեղորայքը, ներառյալ․
* Ցավազրկողները, որոնք կարող են դանդաղեցնել աղիների մկանային կծկումները;
* Որոշ հակափսխումային, հակասրտխառնոցային, հակացնցումային, հակաճնշումային դեղեր, հակադեպրեսանտներ և փորլուծության դեմ դեղեր;
* Երկաթի պրեպարատներ;
* Քիմիապրեպարատներ։
* Սպիական հյուսվածքը կամ ուռուցքը, որն ամբողջությանբ խցանում է աղիքի լուսանցքը՝ առաջացնելով աղիքային անանցանելիություն;

Փորկապության ախտորոշումը

Փորկապության դեպքում Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ռեկտալ հետազոտություն կամ պատկերավորող հետազոտության որևէ տեսակ։
Ձեր բուժանձնակազմը կարող է Ձեզ ուղղել հարցեր,որոնք կօգնեն պարզել պատճառը:

👩‍⚕️Փորկապության վարումը

Շատ կարևոր է բուժել փորկապությունն ինչպես հարկն է։ Բուժման բացակայության դեպքում, փորկապությունը կարող է վնասել բարակ կամ ուղիղ աղիքը, առաջացնել ջրազրկում կամ աղիքային անանցանելիություն։

🗣Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ փորկապության վարման լավագույն տարբերակի մասին։

Հետևյալ խորհուրդները կարող են օգտակար լինել․
• Խմեք շատ հեղուկներ;
• Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ խնդիրն առաջացնող դեղորայքի դեղաչափի վերանայման կամ ընդունման դադարեցման մասին;
• Օգտագործեք բուսական բջջանքով հարուստ սնունդ;
• Հնարավորության դեպքում՝ ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը;
• Բուժումը կարող է իրականացվել լաքսատային պրեպարատներով, հոգնայով կամ ռեկտալ մոմիկներով։
👆Սակայն, սրանք կարող են հակացուցված լինել որոշ պացիենտների, այնպես որ, խոսեք Ձեր բժշկի հետ բուժման հետևյալ տարբերակները կիրառելուց առաջ։

💡 Մանրամասն կարդալու համար անցեք հետևյալ հղումով ՝ https://bit.ly/3M5kKBj : 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook