Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քթի միջնապատի հեմատոմա և թարախակույտ

simptomy-pereloma-nosa-300x227Այն առաջանում  է   քթի  մեխանիկական  տրավմաներից  հետո  և երբեմն ուղեկցվում է քթի  կոտրվածքներով:  Վնասվածքից  հետո  առաջանում է  արյան  կուտակում աճառի  և  վերնաճառի  միջև, որն  էլ երկկողմանիորեն  բարձրացնում  է   միջնապատի  լորձաթաղանթը:
Հեմատոմայի  կլինիկական  նշաններն  են  քթային   շնչառության խանգարումը  և ռնգախոսությունը:  Երկարատև չբուժվելու  և ինֆեկցիոն  գործոնի առկայության հետևանքով  հեմատոման կարող է  թարախակալվել և վերածվել  թարախակույտի, որի  դեպքում  դիտվում է  գլխացավ, ջերմություն  և   սարսուռ:
Բուժումը:  Առաջին  ժամերի կամ օրվա ընթացքում կատարվում է կուտակված  արյան արտածծում  և  ճնշող տամպոնադա, իսկ ուշացած դեպքերում կատարվում է կտրվածք, հեռացվում է  թարախային արտադրությունը և արյան  մակարդուկները, խոռոչը  դրենավորում  է  և  նշանակվում  հակաբորբոքային   բուժում:
Աճառային կամ ոսկրային հյուսվածքների քայքայման հետևանքով  կարող է  առաջանալ  միջնապատի  թափածակում կամ  քթամեջքի  իջեցում, որը պայմանավորված է  միջնապատի  աճառային  հատվածի  դեստրուկցիայով:

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ.Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook