Քիչ առաջ Մուրացան համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի վիրահատությունը. Արմեն Մուրադյան
Քիչ առաջ Մուրացան համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի վիրահատությունը։ Այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում Արմեն Մուրադյանը։
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատությունը՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին!!!