Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

4 պարզ կանոն, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

Տոներից հետո քաշի ավելացումը բավական տարածված խնդիր է, ուստի շատերը փորձում են գարնանն ընդառաջ նիհարել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից: Շատերի համար ցանկալի արդյունքին հասնելը բավական բարդ է լինում, մինչդեռ մասնագետները վստահ են, որ ընդամենը չորս պարզ կանոնին հետևելը կօգնի հեշտությամբ կարգի բերել կազմվածքը:

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս օրվա ընթացքում լինել ֆիզիկապես ակտիվ՝ կիրառելով բոլոր հնարավորությունները: Օրինակ՝ կարելի է դադարել օգտվել վերելակից և բարձրանալ աստիճաններով: Բացի այդ, կարելի է նաև հնարավորինս շատ քայլել ու հաճախ զբոսնել:

Ավելորդ քաշի դեմ պայքարում շատ կարևոր նշանակություն ունի նաև բավարար քանակությամբ ջրի գործածությունը: Բանն այն է, որ ձմռանը շատերը չեն խմում բավարար քանակությամբ ջուր, քանի որ ցուրտ եղանակին հազվադեպ է ծարավի զգացում առաջանում: Մասնագետները հորդորում են անպայման հետևել օգտագործվող ջրի քանակությանը, քանի որ միայն բավարար խոնավության դեպքում է օրգանիզմն աշխատում ինչպես հարկն է:

Հավելյալ կալորիաներից խուսափելու և ավելորդ ճարպերն այրելու լավագույն միջոցներից մեկն է նաև առողջ նախաճաշը: Բանն այն է, որ չնախաճաշելու դեպքում մարդու արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է, ինչը հանգեցնում է քաղցր ուտելու անհագ ցանկության և սննդի չարաշահման:

Բացի այդ, հարկավոր է անպայման մաքրել օրգանիզմը տոքսիններից, ինչը կարելի է անել՝ սննդակարգում մեծ քանակությամբ վիտամիններով հարուստ մթերք ներառելով, ինչպես նաև տրանսճարպերից ու տապակած մթերքից խուսափելով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook