Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ալարկոտությունը հաղթահարելու 7 միջոց

1. Ծուլությանը վերջ տալու համար պետք է ոչինչ չանել

Իրոք: Կանգնեք սենյակի մեջտեղում եւ ոչինչ մի արեք, ընդհանրապես ոչինչ. մի կերեք, մի խմեք, մի կարդացեք, մի պառկեք, երաժշտություն մի լսեք: Տասնհինգ րոպե էլ չի անցնի եւ դուք անպայման գործի կանցնեք:

2. Հինգ րոպեի գործ է

Ձեզ ստիպեք հինգ րոպե աշխատել, դա անհամեմատ ավելի հեշտ է, քան գործի անցնել` գիտակցելով, որ ստիպված ես լինելու ամբողջ օրը չարչարվել: Հինգ րոպե ինչի ասես, կարելի է դիմանալ եւ միաժամանակ դա բավարար է աշխատել սկսելու համար: Հետո արդեն դուք չեք կարողանա կանգ առնել:

3. Մեծ գործերը մասերի բաժանեք

Մեծ խնդրի լուծում ձեռնարկելն ուղղակի անհնար է: Այն փոքր մասերի բաժանեք եւ հերթով կատարեք. դա անհամեմատ ավելի հեշտ է:

4. Կորչեն առօրյա զբաղմունքները 

Ամեն ջանք գործադրել, միայն թե ոչինչ չանե՞ս: Ուտել, սպասք լվանալ, խանութ գնալ, ստուգել փոստը, լուրեր դիտել, ընթերցել ընկերների բլոգները… Պարզ է, որ այդ ամենը շեղում է հիմնական առաջադրանքներից եւ կարող է կատարվել միայն ազատ ժամանակ:

5. Աշխատեք վաղ առավոտից

Մարդիկ լինում են «արտույտ» եւ «բու»: Բուն սովորաբար ամբողջ օրը ծուլանում է` անվերջ պատրվակներ հորինելով, եւ միայն երեկոյան է գործի անցնում: Սիրելիներս, մենք կարող ենք հավասարապես աշխատել ինչպես ցերեկը, այնպես էլ երեկոյան:

6. Պարգեւատրեք ձեզ

Ցանկացած աշխատանք պետք է պարգեւատրվի, այդ պատճառով աշխատելիս օգտակար է ժամանակին խրախուսել ինքն իրեն: Եթե գործի մի մասն արել եք, մի բաժակ սուրճ խմեք ցանկացած թխվածքաբլիթով, զբոսնեք կամ էլ ուղղակի 5 րոպե հանգստացեք: Դա լավ սովորույթ է:

7. Վաղվան մի հետաձգեք

Վաղը շաբաթվա ամենածանրաբեռնված օրն է. չէ որ մենք անընդհատ գործերը վաղվան ենք հետաձգում: Եթե ուզում եք կյանքը նորից սկսել, արեք դա հենց հիմա, վաղը շատ շտապ գործ կհայտնվի եւ դուք ուղղակի ձեր միտքը կփոխեք: Նույնիսկ եթե արդեն բավականին ուշ է, ձեր գործն այսօր սկսեք. սկսածն ավարտելն ավելի հեշտ է, քան նորը սկսելը:

Աղբյուրը` news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook