Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որքա՞ն հաճախ է պետք փոխել բարձը

Բարձերը պարբերաբար փոխելը ոչ միայն կանխում է ալերգենների կուտակումը, այլեւ  բարելավում է քնի որակը, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

Ոսկե կանոն է՝ փոխել բարձերը երկու տարին մեկ անգամ։ Դուք կհասկանաք, որ փոխելու ժամանակն է, երբ բարձերն այլեւս բավարար չափով չի պահում ձեր պարանոցը եւ գլուխը:

Հաճախակի լվացումը կարող է երկարացնել դրանց կյանքը, բայց՝ ժամանակավոր: Երկու տարուց ավելի բարձեր պահելը կարող է ազդել ձեր առողջության վրա եւ քնի խանգարումներ առաջացնել:

Բարձերը կլանում են քրտինքը, մազերը, թուքը, մաշկային ճարպը եւ մաշկի մահացած բջիջները։ Նույնիսկ եթե բարձի երես ունեք, այն կարող է բավարար պաշտպանություն չապահովել: Այդ բոլոր արտադրությունները կարող են բորբոս եւ ալերգենների կուտակումներ առաջացնել: Լվանալով բարձերը եւ բարձի երեսները՝ կարող եք ազատվել հոտերից, բայց՝ ոչ միշտ ալերգեններից:

Փոշու տիզերը վտանգավոր չեն, բայց դրանք կարող են արցունքաբերություն, կոկորդում քոր, քթահոսություն, փռշտոց, քթի փակվածություն առաջացնել եւ շնչառության հետ կապված դժվարություն՝ ալերգիայի հակված մարդկանց մոտ: Ժամանակի ընթացքում այս ախտանիշները կարող են վատթարանալ՝ քնի որակի նվազման հանգեցնելով: Բացի փոշու տիզերից, ձեր բարձերը կարող են բազմաթիվ այլ միկրոօրգանիզմներ ունենալ: Բարձերը պարբերաբար փոխելը կկանխի ալերգենների կուտակումը:

Ներքնակի հետ միասին բարձերը պետք է չեզոք դիրքում պահեն ողնաշարը։ Լավ բարձն ապահովում է, որպեսզի գլուխը եւ պարանոցը ողնաշարի հետ մի գծի վրա լինեն:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook