Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԲժիշկներ և հարցազրույցներ

ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «վերակենդանացնել» մահացած սիրտն ու փոխպատվաստել այն (տեսանյութ)

ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «կյանքի վերադարձնել» հասուն մարդու սիրտը, որից հետո այն հաջողությամբ փոխպատվաստվել է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Դյուկի համալսարանի բժիշկները կարողացել են վերակենդանացնել սիրտը, որը վերցվել էր մահացած դոնորից, որի արյան շրջանառությունն արդեն դադարել էր:

Սովորաբար, օրգանը մարմնից դուրս բերելուց հետո պահպանվում է վեց ժամվա ընթացքում, սակայն արյան շրջանառությունը պետք է արհեստականորեն ապահովվի այդ ընթացքում մինչև վիրահատություն սկսելը:

Այս անգամ բժիշկներն արյան շրջանառությունը վերականգնել են արդեն արնաքամված սրտում՝ հատուկ մեթոդի կիրառմամբ օրգանին թթվածին տալով: Սիրտը «վերակենդանացել է» և փոխպատվաստվել դրա կարիքն ունեցող հիվանդի:

Վիրահատության մանրամասները չեն հաղորդվում: Աղբյուրը հիշեցնում է, որ սրտի առաջին փոխպատվաստումը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում 1967 թվականին:

Զգուշացում. տեսանյութը իրական բաբախող սրտի կադրեր է պարունակում

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook