Friday, April 26, 2024
Նորություններ

Արսեն Թորոսյանը պարգևատրել է պրոֆեսոր Ակիրա Իշիյամային

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային և ինչպես կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինգի ծրագրի մնացած կազմակերպիչներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց` շարունակական և կայուն աջակցության համար` կյանքի կոչելով կոխլեարի իմպլանտացիայի ծրագիրը Հայաստանում:

Սրկրինինգային ծրագիրը ներդրվել է 2008թ.-ից և գործում է մինչ օրս: AIMF ֆոնդի ֆինանսավորման միջոցով հնարավորություն է եղել ձեռք բերել համապատասխան սարքերը և անհրաժեշտ պարագաները:

Ծրագրի նպատակն է օգնել լսողության խնդիր ունեցող հայ մանուկներին` հնարավորություն տալ նրանց լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվել հասարակության մեջ որպես նորմալ զարգացող երեխա:

Կողմերը քննարկել են խլության վաղ հայտնաբերման և նորածինների լսողության սկրինինգային ծրագրի իրականացման հարցերն ու հեռանկարները:

Պրոֆեսոր Ակիրա Իշիյամայն առաջարկել է մշակել և վարել այնպիսի քաղաքականություն, որը կերաշխավորի ծրագրի պատշաճ իրականացմանը: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ մշակվել են այդ խնդիրների վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կարելի է կիրառել նաև Հայաստանում:

Քննարկվող մեկ այլ հարցերից էր Հայաստանում խլության վաղ հայտնաբերման և արագ միջամտության մշակույթի պակասը:

Կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինինգային ծրագրի արդյունքում` Հայաստանում լսողության խնդիր ունեցող 100-ից ավելի երեխաներ և մեծահասակներ վիրահատվել են:

«Հույս ունենք, որ ավելի շատ երեխաներ կկարողանան լսել և խոսել իմպլանտացիաների և մեր շարունակական աջակցության շնորհիվ», – ասել է Արսեն Թորոսյանը:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին ցուցաբերած շարունակական բժշկական աջակցության, Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկար տարիների բարեգործական աշխատանքի համար Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային (Akira Ishiyama) հայտարարել է շնորհակալություն և պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook