Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես տարբերել գրիպը սուր շնչառական այլ վարակներից

Թերապևտ Տատյանա Ռոմանենկոն բացատրել է՝ ինչով են գրիպի ախտանշանները տարբերվում շնչառական համակարգի այլ վարակների ախտանշաններից, գրում է doctor.rambler.ru-ն։

Բժշկի խոսքով՝ գրիպը միշտ սկսվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ և ուղեկցվում գլխացավով ու մկանային ցավով։ Այս հիվանդության դեպքում մարդը կարող է հստակ հիշել, թե որ պահին է իր ինքնազգացողությունը վատթարացել։

Ի տարբերություն գրիպի՝ շնչառական համակարգի այլ վիրուսային վարակների առաջին դրսևորումներն են լինում քթի փակվածությունն ու կոկորդի ցավը, ինչպես նաև կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ) կամ բրոնխիտը: Այս ախտանշանները մարդիկ, որպես կանոն, անտեսում են, ինչի հետևանքով հիվանդությունը տարածվում է և շատերն են վարակվում։

«Գրիպը սկսվում է կտրուկ՝ ուժեղ արտահայտված ինտոքսիկացիայով, գլխացավով, մկանային ցավով ու ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ։ Այս դեպքում մարդը կարող է հստակ պատասխանել, թե երբ է իր ինքնազգացողությունը վատթարացել՝ կեսօրից հետո ժամը երկուսին, թե երեկոյան հինգին», – նշել է թերապևտը։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook