Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուսական օգտակար եփուկներ շնչուղիների հիվանդության համար

Առյուծագի- 1 ճաշի գդալ  փոշիացրած բուսահումքի վրա լցնել 0.5 լիտր գինի, թողնել 3-4 օր: Խմել օրական 3 անգամ 1-ական  թեյի գդալ քաղցած վիճակում:

file_29799_2635366

Բերենիկե բժշկական

Բույսն անվանում են նաև «Եվրոպական թեյ», հատկապես ֆրանսիացիներն ավելացնում են այն դեղաբույսերից ստացված գրեթե բոլոր պատրաստուկների մեջ։ Միջնադարում բույսը կիրառվել է որպես խորխաբեր միջոց` հազի դեղ։ Պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։ Բերենիկեն չի պարունակում թունավոր նյութեր, որի շնորհիվ լայնորեն կիրառվում է դեղաբուսային խառնուրդների մեջ։ Որպես բուժիչ հումք` մթերում են բույսի վերգետնյա մասը` ծաղկման շրջանում։

Բերենիկե բժշկական-1 թեյի գդալ  փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում:

oenantheaquatica2Գինով ծաղիկ -Омежник- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 8 ժամ, քամել և խմել կումերով օրվա ընթացքում:

Եզան լեզու-1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: Խմել 1 ժամվա ընթացքում:

Եզան լեզվի թարմ տերևները ճզմել, հյութը քամել: Հյութի հետ խառնել հավասար քանակությամբ մեղր և 20 րոպե եփել գոլորշու վրա: Պահել լավ փակվող ամանի մեջ: Խմել օրական 2-3 ճաշի գդալ:

Կարելի է խմել եզան լիեզվի,  կամ եղինջի  տերևների եփուկը:

Թզենի- 3 հատ չորացրած թուզը  լցնել 2 բաժակ եռացող ջրի,կամ կաթի մեջ, եփել 2-3 րոպե, թրմել 10-20 րոպե, քամել: Խմել  1 օրվա ընթացքում:

Չաման- 3 թեյի գդալ փոշիացրած սերմերի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Եփել գոլորշու վրա 15 րոպե, կրակից վերցնել և ծածկել տաք ծածկոցով, թրմել 10 րոպե, քամել: Խմել օրվա ընթացքում:

Ապրեք առողջ

պատրաստեց`Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook