Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

Արյան խումբն ու մարդու բնավորությունը

aryanxumb

Ըստ ճապոնացի հոգեբանների, մարդու պատկանելիությունը արյան  որևէ խմբին հնարավորություն է տալիս որոշելու նրա ով լինելը: Ճապոնացի հոգեբան Կակուէի Տանանակիի “Արյան խումբն ու խառնվածքը”  գիրքը մեկնաբանում է արյան խմբի և բանվորության անմիջական  կապի տեսությունը: Փարիզցի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորը նույնպես կարծիք է հայտնել,որ  արյան խումբը ազդում է   բնավորության  հիմնական գծերի վրա:

Գոյություն ունի արյան չորս խումբ, որոնք  նշանակվում են թվային և տառային խորհրդանիշերով` 0-1, Ա-2, Բ-3, ԱԲ-4

Արյան խումբը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում: Երեխաները  արյան խումբը ժառանգում են ծնողներից: Այդ պատճառով էլ այն հանդիսանում է գլխավոր ապացույցը հայրության որոշման հարցում: Ըստ տեսության, խմբային հատկանիշները և արյան  յուրահատուկ բաղադրիչները ազդում են մարդու առողջության վրա:

Արյան  Ա-2 խումբ ունեցող մարդիկ  հակված են քաղաքակրթության հիվանդություններին`միոկարդի ինֆարկտ, աթերոսկլերոզ, միզաքարային հիվանդություններ, շաքարախտ, ուռուցք:

Արյան 0 -1  խումբ, հիվանդանում են ստամոքսի և 12 մատնյա աղիքի հիվանդություններով: Երկարակյաց են, բնությունից օժտված են փայլուն առողջությամբ:

Բ- 3 խմբի մարդիկ գտնվում են  1 և 2  խմբերի միջև:

Հոգեբանների և գիտնականների կարծիքով, արյան խումբը որոշում է մարդու բնավորությունը և յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները:

1-ին խումբ`-նպատակասլաց եք,  եռանդուն,մարդամոտ, օժտված եք հզոր կամքով, կարողանում եք առաջընթացի համար ուղիներ ընտրել, հավատում եք Ձեր ուժերին, զուրկ չեք հուզականությունից: Խանդոտ եք, պարծենկոտ  և պատվախնդիր:

2-րդ  խումբ սիրում եք ներդաշնակություն, հանգիստ և կարգապահություն, բարեխիղճ ու ջանասեր եք,զգայուն,բարյացկամ և համբերատար,հավատարիմ եք ընկերներին, սիրելիներին, հարազատներին: Ձեր թերությունն է լարվածությունը և համառությունը:

3-րդ  խումբ` անհատապաշտ եք, հակված եք վարվել այնպես, ինչպես Ձեզ դուր է գալիս: Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչին, ճկուն եք, նրբազգաց, վստահելի ընկեր եք, ունեք վառ երևակայություն: Արտաքին անհանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի: Այս խմբի կանայք ավելի խանդոտ են, քան տղամարդիկ:

4-րդ խաումբ` հանգիստ եք, հավասարակշռված, շրջապատում Ձեզ սիրում են , արդարամիտ եք, սակայն  երբեմն շատ կտրուկ եք, երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ որոշումներ կայացնում: Սիրո և ընկերության մեջ, ինչպես նաև ընտանիքում, ձգտում եք իդեալականին  և երջանկությանը:

Անկախ արյան խմբից և բնավորության հիմնական առանձնահատկություննեից.

ապրեք առողջ…

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook