Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուսակերություն

Բուսակերություն (անգլ.՝ vegetarianism), սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը։ Բուսակերությունը լայն տարածում է ստացել 19-րդ դարի 2-րդ կեսերին, երբ շատ երկրներում ի հայտ եկան բուսակերների ընկերություններ, որոնք քարոզում էին, որ մարդու համար բնական սնունդ է միայն բուսական սննդամթերքը։

Այն մարդիկ, ովքեր համարվում են բուսակեր չեն հագնում նաև կենդանիների բրդից, կաշվից կարված շորեր, մուշտակներ և այլն, իրենց նախասիրություններից բացակայում է որսորդությունը և կենդանիների մարմիններից խրտվիլակների հավաքածուներ ստեղծելը։

Բուսակերները չեն օգտագործում միս, թռչնամիս, ձկնատեսակներ, ծովամթերքներ իրենց սննդակարգում։ Կաթնամթերքները և ձուն անտեսվում են միայն բուսակերների փոքրամասնության մոտ։ Ոչ միանշանակ վերաբերմունք ու են նաև մեղրին։ Սնկերը սովորաբար դասակարգվում են որպես բուսական ուտելիք, բայց ժամանակակից գիտությունները սնկերին առանձին թագավորության մեջ են դասում։

Բուսակերների մի մասը բացի որոշակի սնունդից բացառում են նաև.

  • Դեղամիջոցներ, որոնք պարունակում են մսային վիտամիններ, ձկան յուղեր
  • ապրանքներ, որոնք փորձարկվել են կենդանիների վրա
  • Կենդանական ծագմամբ վառելանյութ
  • Հագուստ, թուղթ, տնտեսական ապրանքներ և այլն

Բուսակերության արմատերը գալիս են Հին Հնդկաստանից և Անտիկ Հունաստանից, դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից։ Ասիական օրինակաում բուսակերության սկիզբը դրվեց կենդանիների դեմ անօրինական սպանության և վաճառքի դեմ։ Իսկ արդեն Հելլենիզմի և Եգիպտոսի շրջաններում այն կրում էր կրոնական բնույթ՝ ներառվում էր բժշկական ծիսակարգի մեջ։ Հնդկական արքա Աշոկա Մեծն ասում էր, հարկ չկա մի կենդանուն կերակրվել մյուսով, որպեսզի ապրենք խաղաղ և առանց որևէ կենդանական տեսակի բնաջնջման։ Որոշ երկրների կրոնի բաղադրիչ մասերում կենդանիններից շատերը (խոզ, կով, փիզ, կատու, առնետ) համարվում են կամ պիղծ, կամ էլ սուրբ կենդանիներ և երկու դեպքերում էլ նրանց ուտելն արգելվում է։ Երբ ի հայտ եկավ քրիստոնեությունը, Հռոմի կայսրությունում անհայտացավ բուսակերության կրոնական բնույթը, հետևաբար նաև որոշ ժամանակաշրջան հետո բուսակերությունը սկսեց վերանալ աշխարհում՝ Եվրոպայում նույնպես։ Այն կարողացավ գոյատևել միայն Հնդկաստանում։ Վերացումից հետո 1847 թվականին առաջին Բուսակեր Հասարակություններ բացահայտվեցին Միացյալ թագավորությունում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ Միջազգային Բուսակերության Միությունը (International Vegetarian Union) բացվել է 1908 թվականին, որից հետո բուսակերների թիվը կտրուկ աճեց։ Այժմյան բուսակեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դարձել են բուսակերներ, միայն իրենց իսկ խղճի հանգստության հաշվին, քանի որ նրանք մտածում են, թե այնքան բարի են և չեն կարող որևէ այլ կենդանինների վնաս պատճառել, առավել ևս ուտել, սպանել։

Բուսակերության տեսակները

  • Օվո-բուսակերություն – ներառում է ձու, սակայն ոչ կաթնամթերք,
  • Լակտո բուսակերություն – ներառում է կաթնամթերք, բայց բացառում է ձուն,
  • Օվո-Լակտո բուսակերություն – ներառում է կաթնամթերք, ձու, կաթ, մեղր,
  • Վեգանիզմ – բացառում է կաթնամթերքը, ձուն, մեղրը, մորթե ու կաշվե հագուստն ու իրերը, կենդանիների վրա փորձարկված, ինչպես նաև կենդանական տարրեր պարունակող հիգիենայի միջոցներն ու կոսմետիկան, ինչպես նաև վեգանները դեմ են կրկեսին ու գազանանոցներին։
  • Ֆրուտարիանիզմ (մրգակերություն) – ներառում է միայն մրգեր։
  • Յոգայի դիետա (Sattvic diet)- օգտագործում են կաթնամթերք(ձու), մեղր, սակայն բացառում է սոխ, կարմիր չեչեվիցաներ, դուրիան մրգեր, սունկ, կանաչ պանիր, պահածոյացված ապրանքներ, խմիչքներ և հաճախակի ներառում է սուրճ, սև կամ կանաչ թեյ, շոկոլադ, մշկընկույզ կամ ցանկացած այլ տեսակի ստիմուլանտներ, ինչպիսիք են վայրի մթքներ անտառներում, կաշի և սուր համեմունքներ,
  • Բուդդայական բուսակերություն – Տարբեր բուդդայական ավանդույթների ունեն տարբեր ուսմունքներ, կախված իրենց վարդապետներից և ուսուցիչներից ստացած սովորույթներից։ Ընդունված է, որ «ուտելու համար չի կարելի սպանել», սակայն ոչ բոլոր տեղերում։ Օրինակ Թայվանում՝ Սու բուդդայական կրոնը բացառում է ոչ միայն միսը, այլ նաև սոխը և սխտորը (արմատապտուղները),
  • Ջեյն բուսակերություն – ներառում է կաթնամթերք, բայց բացառում՝ ձու և մեղր, ինչպես նաև բանջարեղեն,
  • Մակրոբիոտիկ բուսակերություն – պարունակում է հիմնականում ձավարեղեն և լոբազգիներ։

Շատ մարդիկ՝ առողջական խնդիրների պատճառով, բուսակերության միջոցով ստեղծում են իրենց համար դիետաներ, որոնցով իրենց հակացուցված մսի մեջ պարունակվող վիտամինները, միներալները, կալորիաները փոխարինում են նույնարժեք վիտամիններով՝ մրգերի և բանջարեղենների միջոցով։

Որպես կանոն բոլոր բուսակերների առողջական մակարդակը, կյանքի գործոնը զգալիորեն ավելի բարձր է քան սովորական մարդկանց մոտ։ Բուսական սնունդներում գերակշռում են ածխաջրերը, օմեգա-6 ճարպային թթուները, կարոտինները, վիտամին C-ն, վիտամին E-ն, մագնեզիումը և երկաթը, կալցիումը և համեմատաբար ցածր սպիտակուցը, կուտակված ճարպը, օմեգա-3 ճարպային թթուն, ռետինոլը, վիտամին B 12-ը, և ցինկը։ Հմուտ բուսակերներն հատկապես ցածր քանակությամբ են օգտագործում վիտամին B 12-ը, վիտամին D-ն և կալցիումը։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել վիտամին B 12-ի չափազանց ցածր քանակություն բուսակերների արյան մեջ, որը միայն սննդային հատուկ հավելումների արդյունքում է ստացվում։ Չինաստանի Օքսֆորյան ուսումնասիրությունները ապացուցեցին, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են՝ սրտի անբավարարվածությունը, շաքարային դիաբետը և կրծքի քաղցկեղը, շագանակագեղձի և հաստ, բարակ աղիքի հիվանդությունները ունեն կենդական ծագում և չեն հանդիպում բուսակերների մոտ։

Սպիտակուցներ

Բուսակերությունն ամբողջովին բավարարում է մարդուն անհրաժեշտ սպիտակուցների քանակն ու էներգետիկ արժեքները։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով (ВОЗ, IHC(International health Company)) բուսական սնունդը շաատ սպիտակոիցներ է պարունակում, օրինակ՝ լոբազգիները մոտ 60% է, հնդկաձավարի, բրինձի մոտ և այլն։

Երկաթ

Մսային սնունդը ավելի պակաս երկաթ է պարունակում, քան հատապտղայինը։ Երկաթի ընտելացմանը, մարսմանը կարող է խոչընդոտել կալցիումը, թեյը և մի շարք այլ բուսական խմիչքներ, սուրճ, կակաո, համեմունքներ։ Վիտամին C-n 7 այլ օրգանական թթուներ, որոնք պարունակվում են բանջարեղենի և պտուղների մեջ երկաթի աղբյուր են հանդիսանում, օգտակար են մարսողության, ստամոքսի մաքրման համար, նվազեցնում են ֆիտատների ազդեցությունը։ Բրնձից և սպանախից մարդու օրգանիզմում ավելանում է 1%, եգիպտացորենից և լոբազգիներից՝ 3%, լոբու սոյայից՝ 7%, իսկ տավարի մսից 22%,ձկնատեսակնեից՝ 11% որը բավական վտանգավոր բնույթ է կրում։

A Վիտամին

Կենդանական ծագմամբ սննդամթերքը արդեն պատրաստի վիճակում պարունակում է վիտամին A, որը վեց անգամ ավելի ակտիվ է, քան բուսական սննդի մեջ պրովիտամին A-ն։ Սակայն մսի մեջ վիտամինները դեռ մշակված չեն՝ դժվարամարս են։

D Վիտամին

Բուսականությունը Վիտամին D-ի հիմք չի համարվում, սակայն այն քիչ է պարունակվում կաթի և ձվի մեջ։ Օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ ստանում է D Վիտամին միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների արեգակի ազգեցության միջոցով։ Արևի տակ 15 րոպե մնալը հավասար է 42 լայնությամբ ապահովում է վիտամինով, սակայն ձմեռային ժամանակ դա խնդիր է կազմում, այդ պատճառով էլ բուսակերներին հավելումներ են խորհուրդ տրվում՝ շամպինիոն սունկ, որում առկա է վեց անգամ ավել վիտամին քան 5 րոպե արևի տակ կանգնած վիճակում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook