Saturday, April 27, 2024
Նորություններ

Գինցբուրգը պատմել է, թե երբ հասանելի կդառնա COVID-19-ի դեմ քթախոռոչային պատվաստանյութը

Կորոնավիրուսի դեմ քթախոռոչային պատվաստանյութը հասանելի կլինի, երբ կհայտնվեն դրա ընդունման համար միանգամյա օգտագործման կցանները, դրանց արտադրության եւ մատակարարումների հարցը քննության Է առնվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը ապրիլի 1-ին հաղորդել Է, որ գրանցվել Է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին քթախոռոչային պատվաստանյութը:

  «Քթախոռոչային պատվաստանյութը հասանելի կլինի, երբ կհայտնվեն միանգամյա օգտագործման կցանները: Քննության Է առնվում դրանց արտադրության եւ մատակարարումների հարցը»,-ասել Է Գինցբուրգը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook