Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ մազերի խնամքի համար

Եթե մազերը դժվարությամբ են սանրվում ու կորցրել են փայլն ու ծավալը, ապա կարող եք սնուցել դրանք դեղնուցային քսուքով. 1 դեղնուցը հարել զեյթունի ձեթի հետ այնքան, որ ստացվի թանձր զանգված, ապա քսել խոնավ մազերին, պոլիէթիլենե տոպրակ հագցնել գլխին ու վրայից  սրբիչ փաթաթել` տաքության համար: 1 ժամից կարելի է լվանալ: Այս միջոցը կարող եք  կիրառել շաբաթական մեկ անգամ:

Դեղնուցով և մեղրով դիմակ

Անհրաժեշտ է խառնել 2 ձվի դեղնուցները 1 ճաշի գդալ մեղրով: Կարևոր է հիշել, որ դիմակն անհրաժեշտ է մաքրել միայն սառը ջրով, այլապես դեղնուցը կմակարդվի, և այնքան էլ հեշտ չի լինի այն մաքրել մազերից:

Խմորիչով դիմակ

Խմորիչն իսկապես օգտակար է մազերի համար, քանի որ այն հարուստ է բազմաթիվ միկրոէլեմենտներով՝ ցինկ, երկաթ, կալցիում, B, D, PP խմբի վիտամիններ: Խմորիչը լուծեք կեֆիրով, խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք, քսեք մազերին և գլխամաշկին:

Դիմակ՝ ժելատինով

Ամենաարագ և տնտեսող դիմակներից մեկն է, որը վերականգնում է մազերն ու փայլ հաղորդում դրանց:  2  ճաշի գդալ ժելատինի վրա տաք ջուր լցրեք և թողեք մնա մի փոքր, ապա տաքացրեք ջրի գոլորշու վրա՝ մինչև ժելատինն ամբողջովին լուծվի, թողեք մի փոքր սառչի, ավելացրեք ձվի դեղնուց և քսեք մազերի երկայնքով:

Բանանի դիմակ

Բանանը հարուստ է կալիումով, B խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերին: Այս դիմակը շատ հեշտ է պատրաստվում: Տրորեք մեկ բանանը, ավելացրեք մեկ գդալ կոկոսի յուղ, քսեք մազերին և գլխամաշկին: Ադյունքը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook