Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ջրգողության դեպքում օգտագործվող բուսամիջոցներ

Ջրգողություն (ասցիտ,  կաշվե պարկի նման, այտուցված), շճային հեղուկի (երբեմն մինչև 25 լիտր) կուտակումը որովայնի խոռոչում (որովայնամզային պարկում)։ Արտահայտված ջրգողության դեպքում որովայնը մեծացած է, փքված, մաշկը՝ ձգված, փայլուն, երակները՝ լայնացած։ Ջրգողության պատճառներն են՝ սրտային անբավարարությունը, լյարդի ցիռոզը, որովայնամիզ։ Բուժումը՝ հիմնական պատճառի վերացում, միզամուղ դեղանյութեր, երբեմն՝ որովայնի խոռոչի ծակում և հեղուկի բացթողում։

Գնձմնձուկ– խմել թուրմի ձևով:

Դժնիկ– 20 գ. Փոշիացրած կեղևի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել, խմել 1 –ական թեյի բաժակ առավոտյան և երեկոյան` ուտելուց առաջ:

Եգիպտացորեն սովորական– 20 գ. Փոշիացրած բուսահումքը եփել 2 բաժակ եռացրած ջրում: Թրմել, քամել, խմել 2 օրվա ընթացքում:

եգիպտացորենԲուժման նպատակով օգտագործում են եգիպտացորենի` կաթնային հասունության փուլում գտնվող կողրերից հավաքված թելիկանման սռնակները, որոնք պետք է 1-2 օր պահել սառնարանում, քանի որ հատիկներում պարունակվող շաքարն անմիջապես վերածվում է օսլայի: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում եփուկն օգտագործել նաև սակավարյունության, սրտային կամ երիկամային անբավարարության հետևանքով առաջացած այտուցների դեպքում: Բուժման արդյունքում խթանվում է լեղու արտազատումը, փոփոխվում է նրա որակական կազմը` նվազում են լեղու մածուցիկությունը և բիլիռուբինի պարունակությունը: Սռնակները հատկապես արդյունավետ են լեղու թերարտազատության դեպքում:Եգիպտացորենի սռնակները միզաքարային հիվանդության, միզուղիների բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման, այտուցների դեպքում օգտագործում են որպես միզամուղ միջոց, ինչպես նաև` տարբեր բնույթի արյունահոսությունների ժամանակ:

Եզնարգել դաշտային-1 ճաշի գդալ փոշիացրած արմատների վրա լցնել 0.5 լ. Եռացրած ջուր: Թրմել 15 րոպե, քամել: Խմել օրական 3 անգամից:

picture_1387Եզնարգել դաշտային-Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, եթերայուղեր, սապոնիններ։ Արմատների եփուկն ու ջրաթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակների տերևներից ու ցողուններից ստանում են դեղին և կանաչ ներկեր։ Մեղրատու է։

Եղինջ– խմել եփուկը:

4 Թեյի գդալ եղինջի բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել, խմել օրվա ընթացքում:

Թանթրվենի սև-4-5գ. Մանրացրած կեղևի վրա լցնել 2 բաժակ ջուր: Եռացնել այնքան, որ մնա 0.5 բաժակ: Թրմել, քամել: Խմել օրական 5-6 անգամ` 1-ական ճաշի գդալ:

Կեչի –խմել տերևներից պատրաստված հյութը:

Կուժկոտրուկ– 6-8 գ. Փոշիացրած բուսահումքի վրա լցնե 200 գ. ջուր: Թրմել 8 ժամ, քամել: Խմել 1 օրվա ընթացքում:

Վարունգ -ուտել թարմ վարունգ, կամ խմել թարմ վարունգի հյութը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook