Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ի՞նչ կարող են անել ծնողները՝ իրենց երեխային դպրոցին ադապտացնելու համար

1. Ծնողները կարող են երեխայի ուշադրությունը հրավիրել հաջողության փորձի վրա
🌱Դասագրքերը դասավորելու վրա:
🌱 Այն բանին, թե ինչպես նա գեղեցիկ ընտրեց տետրերը, որոնց շապիկին գեղեցիկ նկարներ էին:
🌱 Թե ինչպես նա ինքնուրույն արթնացավ առավոտյան և պատրաստվեց:

Կարևոր է, որ ադապտացիայի շրջանում պետք է լինի հաջողության այդ փորձը:

– Քանի՞ դասարանցիների անուններ կարող ես հիշել առաջին օրը:
– Կկարողանա՞ս նույնքան էլ վաղը հիշել, թե հնարավոր է ավելի շատ հիշես:
– Դու արդեն սովորել ես գտնել քո դասարանը առաջին փորձից, այո՞, դա հիանալի է:

👍🏻 Հաջողության ցանկացած փորձ մեծապես նվազեցնում է ադապտացիոն բեռը:


2. Հետագա ուշադրությունը ֆիզիոլոգիական վիճակին:
🌱 Երեխան պետք է կանոնավոր սնվի:
🌱 Եթե դա փոքր երեխա է, առաջին դասարանն է կամ թուլացած երեխա է, շատ ցանկալի է, որ կարճատև ցերեկային քուն ունենա, դասերից հետո մի՛ նստեցրեք անմիջապես դասապատրաստման:
Քնել կամ պառկել, կամ մի գիրք հանգիստ կարդալ՝ թարմանալու համար:
🌱 Շատ կարևոր է քայլել: Դա կարևոր է, որպեսզի ադապտացիան ավելի լավ, հեշտ լինի և դրա համար բավարար ուժ լինի:

Միջին հաշվով մոտ մեկուկես -երկու ամիս է ծախսվում ադապտացիայի վրա:

Այդ ընթացքում մի մտածեք այն մասին, թե ինչպես է ձեր երեխան գլուխ հանում կամ չի հանում, սովորում, չի սովորում:
Այդ պահին նրա ամբողջ ուժը ծախսվում է ոչ թե ուսման, այլ հարմարվելու վրա:
Ադապտացիայի ընթացքում ոչ մի ուսուցում տեղի չի ունենում: Այդպես են կառուցված և՛ երեխաները, և՛ մեծերը: Դա սարսափելի չէ:
Մեր խնդիրն է փափուկ լինել, հսկել երեխայի վիճակը, տեսնել, որ նա գերծանրաբեռնված չէ:

Այսպիսով՝ քուն, սնունդ, դրական վերաբերմունք, աջակցություն, հաջողության վրա ուշադրություն:

Ավելի շատ ուշադրություն դարձրեք ոչ թե «կարողացա՞ր պատասխանել, թե ո՛չ»-ին, այլ «ինչպե՞ս էր քո համար», «ինչն էր հետաքրքիր», «ով ինչ ասաց» թեմաներին:

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook