Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Կենդանակերպի տարրերքները

Հնուց ի վեր հերմետիզմի առանցքային բաժիններից էր տարրերքների մասին ուսմունքը։ Հունական փիլիսոփայության մեջ 4 նախաստեղծ տարերքներից գոյանում էին աշխարհի բոլոր իրերն ու երևույթները։ Արևմտյան աստղագուշակական համակարգում այս պատկերացումները իրենց անմիջական արտահայտությունն են գտնում կենդանակերպի եռամասն բաժանման մեջ, որը կոչվում է տրիպլիցիտետ՝ հրային, օդային, ջրային և հողային։ Կրակի և օդի նշանները արական, դրական և էքստրավերտ են, հողի ու ջրի նշանները՝ իգական, բացասական և ինտրովերտ։12207738_1161475860547282_240451541_n

  • Հրային նշաններն են՝

  • Խոյը, Առյուծը և Աղեղնավորը, այս նշաններին բնորոշ է առաջնորդությունն ու ստեղծագործական էներգիան։ Հուրը ոգու և երևույթների սկզբի խորհրդանիշն է, այն հնուց ի վեր հոգևոր անմար կրակի խորհրդանիշն էր, այդ պատճառով էլ նա մշտապես առկա էր կրոնական ծեսերում և պաշտամունքային վայրերում։ Հրային տարրերքի նշանները կապված են ակտիվ և էքսպանսիվ գործունեության հետ, ուժեղ արտահայտված հուր տարրերքի դեպքում անձը, որպես կանոն, ջերմեռանդ է, արագ ոգևորվող և մարող, քաջարի, նախաձեռնող, բռնկվող, կրքոտ, ուժեղ, իշխանասեր և առաջնորդ։ Մյուս տարերքների հետ հուրը փոխազդում է հետևյալ կերպ՝ հողն ու ջուրը նրան հանգցնում և սառեցնում են, իսկ օդը՝ բորբոքում և կենդանացնում է նրան։
  • Հողային նշաններն են՝

  • Ցուլը, Կույսն ու Այծեղջյուրը, այս նշաններին բնորոշ է կայունությունն ու կուտակման հակումը, քանի որ նրանք առնչվում են նյութական պաշարների հետ։ Հողը բնության ամենաարգասավոր տարրերքն է, նրա հետ է առնչվում երկրագործական տարվա պարբերաշրջանը, որն իր արտացոլումն է գտնում երկրագործական մշակույթների օրացույցերում։ Պատահական չէ, որ պտղաբերության հնագույն խորհրդանիշներն են Ցուլը և բնության մայր-աստվածուհին՝ Կույսը։ Հող տարրերքի առատության դեպքում անձը ունի կայուն և հանգիստ բնավորություն, վստահելի է և պատասխանատու, իրատես, զգուշավոր և պրակտիկ։ Կրակն այրում է հողը, օդը՝ խեղդում, իսկ ջուրը պարգևում ե նրան արգասաբերություն և կենդանություն։

 Ջրերի ակունքն իր ձեռքերում պահող երկնքի աստվածը/Ջրհոս/: Շումեր, մ.թ.ա. 3 հազարամյակ
  • Օդային նշաններն են՝

  • Երկվորյակները, Կշեռքը և Ջրհոսը, որոնց բնորոշ է կապի հաստատումն ու շփումը։ Օդի տարերքը կապված է կենդանության ներշնչման հետ, այն ապրեցրել է բոլոր շնչավոր արարածներին, ապահովվելով նրանց միասնությունն ու փոխհարաբերությունը։ Հնուց ի վեր հուր տարրերքի հետ մեկտեղ օդը զորության և իշխանության, կյանքի և արդարության խորհրդանիշն է։ Օդային նշանները առավելապես մարդակերպ են, քանի որ ավանդաբար մարդկային կերպարանք ունեցող էակների տեսքով են պատկերվել։ Օդային նշանների շարքին է պատկանում նաև կենդանակերպի միակ առարկա-նշանը՝ Կշեռքը, որը արդարության և հավասարակշռության խորհուրդն է կրում։ Օդ տարրերքի գերակշռության դեպքում անձը, որպես կանոն, չափազանց շփվող է, ընկերասեր, հեշտությամբ է ձեռք բերում նոր ծանոթություններ և գիտելիքներ, նա կենսախինդ է, արագաշարժ, ճարպիկ, բազմակողմանի, իդեալիստ, զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Ջրի հետ փոխազդելիս օդը իրեն ետ մղված է զգում, հողը՝ ճնշում է նրան, իսկ հուրը՝ ապրեցնում։
  • Ջրային նշաններն են՝

  • Խեցգետինը, Կարիճը և Ձկները, որոնք բնութագրում են մարդկային զգացմունքները, համբերատարությունը, ենթագիտակցությունը։ Ջուրը հոգու խորհրդանիշն է, հողի հետ մեկտեղ արգասաբեր տարրերք է, ոռոգելով հողն այն ապահովվում է առատ պտղաբերությունը, որը և նրան դարձնում է բնության հզոր կենատու ուժերից մեկը։ Հնագույն շրջանում ջուրը պտղաբերությունից բացի խորհրդանշում էր այսր և անդրշիրիմյան աշխարհների սահմանագիծը, ինչպես նաև մահվան հաղթահարումն ու վերածնունդը/կենաց ջուր/։ Երկրային կյանքի ակունքը Խեցգետինն է, երկնային ջրերի խորհրդանիշը՝ Ձկները, Կարիճը կանգնած է կյանքի և մահվան, նյութականի և հոգևորի սահմանագծում։ Ջուր տարերքի առատությունը անձին դարձնում է գաղտնամիտ, երազկոտ, տարրերային, զգացմունքային, կանխազգացող, խորհրդավոր և քմահաճ։ Հուրը եռացնում ու գոլորշիացնում է ջրին, օդը՝ ցրում և ալեկոծում, իսկ հողը ուղղություն է տալիս նրա անզուսպ հոսանքին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook