Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կոլոռեկտալ քաղցկեղ.ՓԱՍՏԵՐ ՈՒ ՄԻՖԵՐ

Կոլոռեկտալ քաղցկեղի դրսևորումները

Կոլոռեկտալ քաղցկեղը լուռ ընթացող հիվանդություն է. վաղ շրջանում ախտանշաններ չունի: Երբ ախտանշանները ի հայտ են գալիս, դրանք կարող են լինել հետևյալները՝
📌Կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն
📌Աղիների սովորական գործունեության խանգարումներ
📌Կղանքային մասսաների բարակում՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի նեղ տեսք:
📌Ընդհանուր ստամոքսաղիքային բնույթի խանգարումներ՝ փքվածություն, լցվածություն, կծկանքային երևույթներ
📌 Սրտխառնոց
📌Փորլուծություն, փորկապություն կամ ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն
📌ցավոտ գազերի առկայություն
📌Մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի
📌Մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում

👉Եթե Ձեզ մոտ նման ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավել, այցելեք Ձեր բժշկին կամ դիմեք մեզ: Չնայած այս ախտանիշները չեն վկայում, որ պարտադիր մարդու մոտ առկա է կոլոռեկտալ քաղցկեղ, բայց այս գանգատների շարունակական բնույթը նորմալ չէ և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում:👨‍🔬

Մանրամասների, ախտորոշման ու բուժման հարցերի համար դիմեք մեզ։

Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Լևոն Գրիգորյան
Հեռ. +37491917838

Leave a Reply

x Close

Like Us On Facebook