Friday, April 26, 2024
Նորություններ

Հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Թեև իրականացված աշխատանքների արդյունքում վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ»  ՍՊԸ «Norma» ապրանքանիշի Թթվասեր, Մածուն, Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով և Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Առկա են եղել նաև խմորասնկեր:

Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել Տեսչական մարմին:

Խախտումների վերացման համար սահմանվել է երկշաբաթյա ժամկետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook