Friday, May 3, 2024
Նորություններ

Մարզային այց` բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ:

Առաջին կանգառը «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի Սևանի մասնաճյուղում էր, որտեղ նախարարը մասնակցել է համակարգչային շերտագրության ծառայության բացման արարողությանը:

«Կարևոր է, որ մարզային բժշկությունը նույնպես բարձրանա այն մակարդակի, որն անրհաժեշտ է մեր բնակչությանը»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ բոլոր նոր կառուցվող մարզային հիվանդանոցները պետք է ունենան համապատասխան հագեցվածություն:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ վերաբացվել է հիմնանորոգված պոլիկլինիկան: Շրջելով տարածքում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է բժշկական հաստատության պատրաստվածությանը:

Ողջունելով անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ նման պայմանները, հագեցվածությունը և վերապատրաստված բժշկական կադրերը երաշխիք են` որակյալ բուժօգնություն ապահովելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook