Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Մետեորա-հետաքրքիր փաստեր

Մետեորա (հուն.՝ Μετέωρα), Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը, որը հայտնի է դարձել, առաջին հերթին, ժայռերի գագաթին գտնվելու շնորհիվ:Ըստ ավանդության, առաջին ճգնավորները բարձրացել են այդ քարքարոտ և անհասանելի, կյանքից կտրված այդ ժայռերի վրա մինչ 10-րդ դարը: Նրանք ապրել են քարանձավներում և ժայռային խորացումներում, իսկ մոտակայքում հիմնում էին ոչ մեծ տարածքներ, այսպես կոչվող «աղոթատեղեր» աղոթելու և հոգևոր տեքստեր ուսումնասիրելու համար: Այս վայրը առանձնահատուկ կառույց է` բնության մեջ առանձնացված մարդու կողմից դժվարամատչելի մի վայրում: Մետեորայի կառույցների աշխատանքները սկսվել են 14-րդ դարում, և արդեն 16-րդ դարում այստեղ կար 24 վանք:
Այս վանքերը ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու արվեստի կենտրոն էին: Բյուզանդական կայսրության օրոք այս վայրը գրավում էր ոչ միայն հոգևորականներին, այլև փիլիսոփաներին, նկարիչներին, բանաստեղծներին, հույն մտածողներին: Իսկ օսմանյան տիրապետության ժամանակ այս վայրում կարողացան պահպանել հունական մշակույթն ու ավանդությունը: Այսօր վանքերից միայն վեցն են ակտիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Մետեորան ճանաչվել է որպես մարդկության համար յուրահատուկ կառույց, որը պատկանում է ոչ միայն Հունաստանին, այլև ամբողջ աշխարհին:

meteora-half-day-26

meteora-half-day-34

meteora-half-day-28

 

meteora-half-day-23

meteora-half-day-24

meteora-half-day-25

meteora-half-day-2

meteora-half-day-12

meteora-half-day-18

Leave a Reply

x Close

Like Us On Facebook