Նալանդայի փլատակներ -հետաքրքիր փաստեր
Նալանդան բուդդիստական համալսարան է, որը կառուցվել է 450թ. և հնդկական պատմության մեջ ամենաերկարակյացներից մեկն է համարվում: Համալսարան այցելել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բուդդան և Մահավիրան: Համալսարանն ունեցել է ավելին քան 10,000 ուսանող և 2,000 ֆակուլտետներ: Այս վայրը պատմության ընթացքում բազմաթիվ կայսրությունների կործանման ու բարգավաճման ականատեսն է եղել, բազմաթիվ կայսրեր ու կառավարիչներ են փոփոխվել, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համալսարանի զարգացման գործում: Այնուամենայնիվ, 1193թ.-ին այն ավերվել է թուրք մուսուլմանների ձեռքով, ովքեր սպանդի են ենթարկել ուսանողներին ու դասախոսներին, իսկ համալսարանի հսկայական գրադարանը հրդեհի են մատնել: Ցավոք, այսօր 14 հեկտար տարածության վրա գտնվում են այս կառույցի փլատակները` այցելուներին հիշեցնելով այս վայրի փառավոր անցյալի մասին: