Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Միջոցներ տնային պայմաններում թարախաբշտերի վերացման համար

Թեյի ծառը  առավել արդյունավետ բույսերից մեկն է վնասակար բակտերիաների դեմ, ինչպիսին է ստաֆիլոկոկը, պաշտպանում է միջատներից և գրեթե ակնթարթորեն բուժում է նրանց խայթոցները: Թեյի ծառի յուղը լավագույն հակասնկային միջոցներից մեկն է: Արագ բուժում է կտրվածքները և այրվածքները, ինչպես նաև օգնում ազատվել թեփից: Թեյի ծառի յուղն արդյունավետ է գլխացավերի և մրսածության դեմ: Թեյի ծառի յուղով դիմակները ամենաազդեցիկ միջոցն են պզուկներից և դեմքի վրա առկա բծերից ազատվելու համար։ Կարելի է յուղը պարզապես քսել միայն պզուկների վրա։ Կարելի է նաև այն խառնել այլ օգտակար յուղերի հետ, օրինակ նարդոսի։ Թեյի ծառի յուղը բավականին արդյունավետ է տան պայմաններում օգտագործման համար:

Պետք է բամբակը ջրով թրջել, ապա 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ կաթացնել բամբակի վրա և դրանով մեղմորեն տրորել մաշկը` շրջանաձև շարժումներով: Մեկ շաբաթ շարունակ օրը երկու անգամ կրկնելու դեպքում  թարախաբշտերը  կվերանան:

 Գերչակի յուղ և կերակրի սոդա –  որոնցից պետք է խիտ խառնուրդ ստանալ և քսել այն մաշկի վրա, կարելի է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ տաք ջրով: Բուժումը 10 օր է տևում:

Կիտրոնի հյութանհրաժեշտ է բամբակը թրջել կիտրոնի հյութով և քսել մաշկին: Անհրաժեշտ է կրկնել ամեն օր մինչև որ թարախաբշուտն անհետանա:

 Սխտոր Անհրաժեշտ է օրական 2  անգամ սխտորը դնել  մաշկին, բայց ամեն անգամ պետք է նոր սխտոր օգտագործել:aloe2

Հալվեհյութը  պետք է քսել մաշկին մեղմ մերսող շարժումներով: Արդյունքը կերևա մի քանի օրից:
Կիտրոնի հյութ – Անհրաժեշտ է բամբակը թրջել կիտրոնի հյութով և քսել մաշկին: Անհրաժեշտ է կրկնել ամեն օր մինչև որ թարախաբշուտն անհետանա:

Բանանի կեղևի  ներսի կողմով պետք է մերսել մաշկը, ապա դնել մաշկի վրա, կապել և թողնել ամբողջ գիշեր: Պետք է այս գործընթացը կրկնել մինչև անհետանա:

 

պատրաստեց` Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook