Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով

Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու համար։

 Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին։ Համաձայն ՊԲ հաղորդագրության` հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով։

«Արիության համար» մեդալներ են ստացել բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը, իսկ «Մարտական զինծառայության»`բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը։

Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմը արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook