Saturday, April 27, 2024
Նորություններ

Տոնական հրաշք․ Երևանում Ամանորի գիշերը երկվորյակ է լույս աշխարհ եկել

Թե քանի երեխա է ծնվել Ամանորի գիշերը, պաշտոնական վիճակագրություն դեռ չկա, բայց Sputnik Արմենիային հաջողվել է տեղեկություններ հավաքել երևանյան տարբեր ծննդատներից։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Երևանում Ամանորի գիշերը երկվորյակ է լույս աշխարհ եկել՝ աղջիկ ու տղա։ Նորածիններն ու նրանց մայրն իրենց լավ են զգում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան) ծննդատնից։ «Ընդհանուր առմամբ, հունվարի 1-ի ժամը 18:00-ի տվյալներով ինը երեխա է ծնվել մեր ծննդատանը՝ վեց տղա ու երեք աղջիկ։ Ամենաառաջինը լույս աշխարհ եկավ զույգը` աղջիկ և տղա, ժամը 00:06-ին», – ասացին ծննդատանը։

Էրեբունի բժշկական կենտրոնում Ամանորի գիշերը վեց երեխա են լույս աշխարհ եկել, նրանից չորսը տղա են, երկուսը՝ աղջիկ։ Առաջինը ծնվել է գիշերը ժամը 00:05-ին։

Հինգ փոքրիկ Ամանորի գիշերը «միացան խրախճանքին» «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, առաջին ծնունդը գրանցվել է առավոտյան ժամը 8:30-ին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեք երեխա է ծնվել, միայն մեկը՝ աղջիկ։ Առաջինը ծնվել է առավոտյան ժամը 9:45-ին։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 2:15-ին մեկ աղջիկ է ծնվել։ Իսկ ահա Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում երեք երեխա է լույս աշխարհ եկել։

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը հունվարի մեկի գիշերը ծննդկան եկել է, բայց մինչ այժմ չի ծննդաբերել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին, որ նրանք դեռ սպասում են հրաշքին։

Այսպիսով, Sputnik Արմենիայի հավաքած տվյալների համաձայն` Նոր տարվա գիշերը Երևանում 27 փոքրիկ է ծնվել։

Read more: https://armeniasputnik.am/society/20190101/16553594/yerevan-noracinner-amanor.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook