Friday, April 26, 2024
Նորություններ

5 պարզ ու արդյունավետ միջոց ատամների ճերմակությունը պահպանելու համար

Մարդու ատամների վիճակն առաջնային կարևորություն ունի, քանի որ բազմաթիվ վտամնգավոր տարրեր օրգանիզմում կարող են հայտնվել բերանի խոռոչի միջոցով, մինչդեռ առողջ ու ամուր ատամները պատնեշ են հանդիսանում այդ ախտածին միկրոօրգանիզմների համար։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հոգ տանել ատամների առողջության մասին ու կանխել բերանի խոռոչի հիվանդությունների զարգացումը։

Ատամների առողջության պահպանման ամենապարզ միջոցներից մեկն ատամնափառի դեմ պայքարելն է։ Դեղնավուն երանգ ունեցող այս փառը ոչ միայն բացասաբար է անդրադառնում ատամների տեսքի վրա, այլև լուրջ վնաս է հասցնում բերանի խոռոչի հիգիենային՝ նպաստելով վտանգավոր բակտերիաների բազմացմանը, ուստի այս խնդրի դեմ օր առաջ միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Սովորաբար ատամնափառը մաքրելու համար մարդիկ պարբերաբար դիմում են ստամնաբույժի օգնությանը, սակայն գոյություն ունեն շատ պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք ոչ միայն կանխում են փառի առաջացումը, այլև օգնում են ինքնուրույն ազատվել դրանից ու զգալիորեն գունաբացել ատամները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ըմպելիքների համար նախատեսված հատուկ ձողիկների գործածություն

Թեյն ու սուրճն ամենատարածված ըմպելիքներից են, սակայն դրանց գործածությունը հանգեցնում է ատամների էմալի գույնի փոփոխության։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել այս հեղուկների շփումն ատամների հետ, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել ըմպելիքների համար նախատեսված հատուկ ձողիկները։

Յուղերով ողողումներ

Յուղերով ողողումները կօգնեն արդյունավետ կերպով մաքրել բերանի խոռոչն աղտոտող բաղադրիչներից ու մանրէներից։ Պարզապես հարվավոր է սննդի մեջ կիրառվող որևէ յուղով (օրինակ՝ մի գդալ կոկոսյան ընկույզի յուղով) 10-15 րոպե ողողել բերանի խոռոչը, այնուհետև ևս մեկ անգամ ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով։ Հարկ է հիշել, որ յուղը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ։ Այս պրոցեդուրան կօգնի պահպանել բերանի խոռոչի հիգիենան, ինչպես նաև կազատի տհաճ հոտից և կգունաբացի ատամները։

Կերակրի սոդա

Ատամները գունաբացելու համար շատ արդյունավետ մեթոդ է նաև կերակրի սոդայի գործածությունը։ Պարզապես հարկավոր է մի փոքր սոդան լցնել ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամները։ Սոդան կօգնի հեշտությամբ ազատվել դեղնավուն հետքերից, սակայն հարկ է հիշել, որ այս պրոցեդուրան կարելի է կրկնել առավելագույն շաբաթական մեկ անգամ, քանի որ չարաշահման դեպքում այն կարող է վնասել ատամները։

Կալցիումով հարուստ մթերք

Մարդու մազերի, մաշկի ու ատամների վիճակը շատ դեպքերում կախված է լինում նրա սննդակարգից։ Հատկապես կարևոր է սննդակարգում կալցիումով հարուստ մթերքի գործածությունը, որն օգնում է պահպանել ատամների ու լնդերի առողջությունը։ Նման մթերքի կանոնավոր գործածությունն օգնում է բնական ճանապարհով բարելավել բերանի խոռոչի առողջությունն ու գունաբացել ատամները։ Ընդ որում՝ արդյունքն էլ ավելի ակնհայտ կլինի շաքար գործածության սահմանափակման դեպքում։

Ատամների թելի գործածություն

Մասնագետների խոսքով՝ ատամներն օրական երկու անգամ խոզանակով մաքրելը չի ապահովի անհրաժեշտ մաքրությունը, ուստի հարկավոր է կանոնավոր կիրառել նաև ատամների համար նախատեսված հատուկ թել, որը կօգնի մաքրել դժվար հասանելի հատվածներն ու կհեռացնի վնասակար տարրերի ու մանրէների առաջացրած թաղանթը։

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook