Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հաճախ մարդիկ ռևմատոլոգիական որևէ հիվանդության սրացումը կապում են եղանակի փոփոխության հետ

Հաճախ մարդիկ ռևմատոլոգիական որևէ հիվանդության սրացումը կապում են եղանակի փոփոխության հետ։

👩‍⚕️Ռևմատոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիայի) ամբիոնի դոցետ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ #ռևմատոլոգիական հիվանդությունները առհասարակ չունեն սեզոնայնություն, սակայն միջավայրի ջերմաստիճանային պայմանները երբեմն կարող են բացասաբար անրադառնալ և սրացնել հիվանդությունը:

🔵«Այդպիսի պաթոլոգիա է Ռեյնոյի հանախտանիշը կամ ֆենոմենը, երբ սառը ջերմաստիճանային պայմանները նպաստում են մատների գույնի նոպայաձև փոփոխություններին, հիմնականում՝ սպիտակում և կապտում։Այն կարող է լինել տարբեր ռևմատոլոգիական հիվանդությունների կլինիկական դրսևորում և կապված է մատների անոթների ախտահարման հետ»,-ասում է բժիշկը` խորհուրդ տալով նշված գանգատների դեպքում դիմել ռևմատոլոգի։ ⤵

📌Մշտապես ընդունել նշանակված դեղերը:

📌Կրել ձեռնոցներ սառը ջերմաստիճանային պայմաններում։

📌Չզբաղվել ինքնաբուժությամբ։

x Close

Like Us On Facebook