
648 դիտում
Աշնանը մազաթափությունը կարող է ժամանակավորապես ուժեղանալ՝ կապված մազերի բնական աճի ցիկլի հետ։ Սակայն միշտ չէ, որ պատճառը սեզոնային փոփոխություններն են։
Որո՞նք կարող են լինել պատճառները.
Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել երկաթի պակասով, սննդային անբավարարությամբ, վահանաձև գեղձի խանգարումներով, սթրեսով կամ վերջերս տարած հիվանդությամբ։
Ե՞րբ դիմել բժշկի.
Եթե մազաթափությունը երկարատև է, մազերի խտությունը նվազում է կամ առաջանում են նոսրացած հատվածներ, անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ պատճառը պարզելու համար։
Ինչպե՞ս խնամել մազերը.
Ապահովել հավասարակշռված սնուցում։
Խուսափել մազերի ուժեղ ձգումից և բարձր ջերմությունից։
Առանց բժշկի խորհրդի չընդունել վիտամիններ և հավելումներ։
Եթե մազերի նոսրացումը կայուն է և արտահայտված, պատճառի գնահատումից հետո որոշ դեպքերում կարելի է դիտարկել նաև մազերի փոխպատվաստման հնարավորությունը։
Աստղիկ ԲԿ-ում իրականացվում է մազերի փոխպատվաստում՝ մազերի խտությունը վերականգնելու նպատակով։ Միջամտության նպատակահարմարությունը որոշվում է մասնագետի խորհրդատվությունից և անհատական գնահատումից հետո։
Մի՛ անտեսեք երկարատև մազաթափությունը․ ճիշտ բուժման առաջին քայլը դրա պատճառը պարզելն է։
Նյութի մանրամասները ներկայացրեց Աստղիկ բկ-ի մազերի փոխպատվաստման պլաստիկ վիրաբույժ՝ Ռուբեն Սողոյանը