logo

առողջ բլոգ

блог
здоровый образ жизни
красотауход за теломздоровая еда
болезни
болезнипсихологияинтервьюуход за ребенкоммедицина будущего
медицинская информация
программа
развлечения
объявлениякультураспортновости путешествийрецепт
ru
  • Armenian_Flag AM
  • UK_Flag EN
  • Russian_Flag RU
  • 01:32:02
    01:32:02
    banner

    Կարմրուկ․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

    2675 просмотры

    04 ОКТЯБРЬ 2026 20:33

    banner

    Արդյոք հղիներին կամ հղիություն պլանավորելիս թուլատրվում է ալկոհոլ

    1675 просмотры

    30 СЕНТЯБРЬ 2026 08:25

    banner

    Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը»

    1119 просмотры

    24 СЕНТЯБРЬ 2026 21:57

    banner

    Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը

    1505 просмотры

    28 АВГУСТ 2026 08:09

    banner

    Ինչպես է զգայական դեզինտեգրացիան ազդում երեխայի խոսքի վրա

    1125 просмотры

    26 АВГУСТ 2026 09:18

    banner

    Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ

    786 просмотры

    17 АВГУСТ 2026 18:37

    banner

    Երբ է երեխային անհրաժեշտ կատարել գաստրոսկոպիա

    920 просмотры

    14 АВГУСТ 2026 07:56

    banner

    Մանկական շաքարային դիաբետ․ ինչ պետք է իմանան ծնողները

    1057 просмотры

    10 АВГУСТ 2026 08:57

    banner

    Ի՞նչ հարցեր է տալիս բժիշկը, երբ երեխայի մոտ ճիճվակրության կասկած կա

    755 просмотры

    07 АВГУСТ 2026 12:14

    banner

    Կրծքով կերակրման աջակցությունը՝ ընդհանուր պատասխանատվություն

    862 просмотры

    04 АВГУСТ 2026 09:14

    banner

    Դեռահասների մարզումն ու առողջությունը․ էնդոկրինոլոգի անդրադարձը

    585 просмотры

    31 ИЮЛЬ 2026 07:49

    banner

    Նորածնի համար լավագույն և առավել լիարժեք սնունդը կրծքի կաթն է

    498 просмотры

    03 АВГУСТ 2026 11:20

    banner

    Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից

    797 просмотры

    22 ИЮЛЬ 2026 09:06

    banner

    Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

    764 просмотры

    16 ИЮЛЬ 2026 12:59

    banner

    Մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանը պատասխանում է ծով մեկնելու հետ կապված մի շարք կարևոր հարցերի

    1007 просмотры

    15 ИЮЛЬ 2026 21:23

    banner

    Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

    2687 просмотры

    10 ИЮЛЬ 2026 08:45

    banner

    Ի՞նչ է փոխվել մանկապարտեզների սննդակարգում

    9262 просмотры

    08 ИЮЛЬ 2026 08:22

    banner

    Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են

    1769 просмотры

    03 ИЮЛЬ 2026 08:31

    banner

    Ի՞նչ անել, երբ երեխան (կամ մեծահասակը) ցնցումներ ունի

    948 просмотры

    26 ИЮНЬ 2026 09:22

    banner

    Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ ձևավորվում է կախվածություն

    946 просмотры

    24 ИЮНЬ 2026 11:26

    banner

    Ի՞նչ է ազատ խաղը, և ինչու՞ պետք է այն խրախուսել տանը

    1160 просмотры

    12 ИЮНЬ 2026 08:21

    banner

    Ացետոնից թունավորումը երեխաների շրջանում

    1293 просмотры

    11 ИЮНЬ 2026 08:49

    banner

    Կրծքավանդակի ցավը դեռահասների շրջանում

    1119 просмотры

    09 ИЮНЬ 2026 08:33

    banner

    Իսկ ինչո՞ւ հենց հունիսի 1-ը

    984 просмотры

    01 ИЮНЬ 2026 09:20

    banner

    Գաղտուն․ Չափսերը և փակվելու ժամանակահատվածը

    786 просмотры

    21 МАЙ 2026 11:15

    banner

    Ինչ անել արևից երեխային պաշտպանելու համար

    715 просмотры

    19 МАЙ 2026 09:20

    banner

    Մանկական վնասվածքների հիմնական պատճառները

    673 просмотры

    22 АВГУСТ 2025 08:36

    banner

    Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է

    537 просмотры

    04 АВГУСТ 2025 10:32

    banner

    Մանկական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է

    577 просмотры

    30 ИЮЛЬ 2025 12:42

    banner

    Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի

    618 просмотры

    15 ИЮЛЬ 2025 12:05

    banner

    Դեղերը պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում

    554 просмотры

    07 ИЮЛЬ 2025 22:33

    banner

    Օդորակումը կենսական նշանակություն ունի մանկական սենյակի համար

    509 просмотры

    19 ИЮНЬ 2025 08:39

    banner

    Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ

    507 просмотры

    29 МАЙ 2025 08:41

    banner

    Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

    525 просмотры

    26 МАЙ 2025 19:35

    banner

    Երեխայի քնի անվտանգության կանոնները

    441 просмотры

    23 АПРЕЛЬ 2025 09:07

    banner

    Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում

    493 просмотры

    16 МАРТ 2025 17:16

    banner

    Դեղերը հեռու պահեք երեխաներից

    392 просмотры

    24 ДЕКАБРЬ 2024 08:33

    banner

    6 խորհուրդ՝ երեխաների հետ Ամանորը հիշարժան անցկացնելու համար

    352 просмотры

    21 ДЕКАБРЬ 2024 08:19

    banner

    Տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների

    229 просмотры

    30 АВГУСТ 2024 10:57

    banner

    Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը

    256 просмотры

    23 АВГУСТ 2024 08:07

    banner

    Մանկական նևրոզի ախտանշանները

    514 просмотры

    13 АВГУСТ 2024 07:46

    banner

    Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության ջրի մոտ` նույնիսկ մի պահ

    405 просмотры

    01 АВГУСТ 2024 08:35

    banner

    6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ

    540 просмотры

    21 ИЮНЬ 2024 18:30

    banner

    Արդյո՞ք ձեր տանը դեղերը պահվում են անվտանգ վայրում

    181 просмотры

    26 ДЕКАБРЬ 2023 20:17

    banner

    Հղիների համար սննդակարգի ուղեցույց. TempusMed

    126 просмотры

    25 ДЕКАБРЬ 2023 09:48

    banner

    Առողջ սննդակարգը հղիության ընթացքում

    558 просмотры

    15 ДЕКАБРЬ 2023 11:28

    banner

    Երկաթի պակասը հղիության ընթացքում

    347 просмотры

    31 ОКТЯБРЬ 2023 19:08

    Карта сайта

    healthy lifestyle

    diseases

    med info

    entertainment

    Подписывайтесь на нас

    блог
    Архив
    О нас
    красота
    уход за телом
    здоровая еда
    болезни
    психология
    интервью
    уход за ребенком
    медицина будущего
    программа
    объявления
    культура
    спорт
    новости путешествий
    рецепт
    https://www.facebook.com/AroxjBlog
    https://www.youtube.com/@ԱռողջԲլոգ
    https://www.instagram.com/aroxjblog.am/
    ⓒlogo

    առողջ բլոգ

    2026 | Все права защищены.

    самые просматриваемые

    banner
    Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է

    Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է, քանի որ բացի սեռավարակների և սերմնահեղուկի հետազոտություններից ընդգրկում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի հոգեհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է շատ սեքսուալ խանգարումների առաջացումը:

    Երեխաների, դեռահասների, երիտասարդների սեռակրթությունը ձևավորում է շրջապատի նկատմամբ տվյալ սեռի համար բնորոշ վերաբերմունքը:

    💡

    Ապատեղեկատվությունից հնարավորինս խուսափելու նպատակով ցանկալի է, որ երեխաներն անհրաժեշտ գիտելիքներ ունենան սեռերի միջև եղած տարբերությունների և սերնդի շարունակության մասին: Ծնողներն այդ հարցում ունեն բացառիկ կարևորություն։

    Անհրաժեշտ է դեռահասի մեջ ձևավորել ոչ միայն ցանկությունները խոհեմաբար ղեկավարելու ընդունակություն, այլև հոգատար վերաբերմունք իր ապագա դերի նկատմամբ: Այսինքն՝ նա պետք է լավատեսորեն վերաբերի սիրուն, ընտանիքին, հղիությանը, ծննդաբերությանը:

    Առողջ սեռական և վերարտադրողական կյանք ունենալու համար կարևոր է զերծ մնալ ռիսկի այնպիսի գործոններից, ինչպիսինն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերը, ավելորդ քաշը, սակավաշարժությունը, որոնք սեռական առողջությունը վնասող գործոններ են։

    Առցանց խաղերից կախվածությունը, խաղամոլությունը, վիրտուալ սեռական կյանքով տարվելը խաթարում են ընտանեկան և զույգային առողջ ներդաշնակ փոխհարաբերությունները։

    Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեռականությունը, ունակ է վարելու անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից և հարկադրանքից:

    👨‍⚕️

    Սեքսապաթոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու` Սևադա Հակոբյան

    5465 просмотры

    banner
    Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

    Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6800 կմ հեռավորությունից (մոտ 9000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ։

    Վիրաբույժը Շանհայի «MicroPort MedBot»-ի գլխամասային կենտրոնից հեռավար կառավարել է «Սլավմեդում» տեղակայված ռոբոտային վիրաբուժական համակարգը, իսկ վիրասրահում ներկա «Սլավմեդի» բժշկական թիմը և ինժեներական խումբն ապահովել են վիրահատությունների անվտանգ և անխափան ընթացքը։

    Սա կարևոր քայլ է ոչ միայն բժշկական տեխնոլոգիաների կայացման, հայ մասնագետների միջազգային համագործակցության, փորձի և մասնագիտական ներուժի ընդլայնման, այլ նաև բարձրակարգ բժշկության համար աշխարհագրական սահմանների հաղթահարման առումով։ Սա ապագայի բժշկության նախատիպն է և այն սկսում է կայանալ նաև Հայաստանում։

    «Այս ձեռքբերումը «Սլավմեդ բժշկական կենտրոնի» մասնագիտական ներուժի և Հայաստանում առաջատար բժշկական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մեր հետևողական աշխատանքի արդյունքն է։ Այն հաստատում է, որ ժամանակակից բժշկության մեջ աշխարհագրական հեռավորությունն այլևս չի սահմանափակում մասնագիտական կարողությունները։ Վստահ ենք, նման նախաձեռնությունները ամրապնդում են Հայաստանի դերը միջազգային բժշկական ոլորտում»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։

    Տեխնոլոգիական այս նորարարության շնորհիվ վիրաբույժը կարող է հեռավար կառավարել ռոբոտային վիրաբուժական համակարգը՝ անկախ իր գտնվելու վայրից՝ ապահովելով վիրահատության ճշգրիտ, վերահսկելի և անվտանգ իրականացումը։

    Հեռավար վիրահատության կարևորագույն նախապայմաններից են կապի անխափանությունն ու տեխնոլոգիական համակարգերի հուսալիությունը։

    Այդ նպատակով նախապես իրականացվել են բազմաթիվ փորձարկումներ և տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքներ։ Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ համակարգով․ կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են պահուստային կապուղիներ, իսկ երկու կողմերում անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։

    «Սլավմեդ բժշկական կենտրոնի» Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ իրականացված միջամտություններն իրենց ձևաչափով բացառիկ են և նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանում վիրաբուժության զարգացման համար։

    «Այս ձեռքբերմամբ Հայաստանը միանում է առաջատար երկրների շարքին. այսուհետ, անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք մեր պացիենտների կողքին լինել աշխարհի բոլոր անկյուններից, որտեղ հասանելի է համապատասխան ռոբոտային համակարգը։ Մեզ համար առաջնահերթը պացիենտի անվտանգությունն է, ինչը հնարավոր է ապահովել բացառապես գերճշգրիտ վիրաբուժական ռոբոտային համակարգերի և ժամանակակից գերարագ կապի միջոցների առկայության պայմաններում, ինչով որ այսօր զինված է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը։ Տեխնիկական նման հագեցվածությունը և բարձր մասնագիտական հմտություններ ունեցող վիրաբուժական թիմի առկայության դեպքում է միայն հնարավոր վիրահատություններն իրականացնել բարձր ճշգրտությամբ և վերահսկելիությամբ»,-ասել է նա:

    Այս գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել «Սլավմեդում» ներդրված Toumai ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ՝ հեռավար վիրահատությունների համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնի գերարագ ինտերնետային կապուղիները։

    Վիրասրահում վիրահատությունը վերահսկվել է «Սլավմեդի» մուլտիդիսցիպլինար ռոբոտային վիրաբուժական թիմի կողմից, ովքեր յուրաքանչյուր պահի պատրաստ են եղել անհրաժեշտության դեպքում իրենց վրա վերցնել վիրահատության կառավարումը, ապահովելով պացիենտի անվտանգությունը հենց տեղում։

    «Սլավմեդ բժշկական կենտրոնի» ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Ամիրյանը նշել է․ «Մենք բազմիցս փորձարկել ենք համակարգը, մանրակրկիտ նախապատրաստվել և այսօր արդեն կարող ենք փաստել՝ տեխնոլոգիան հաղթահարեց հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը։ Երկու վիրահատությունն էլ շատ հաջող իրականացվեցին»։

    Միկրոպորտ Մեդբոտ Ընկերության հիմնադիր Չաո Հեն նշել է․ «Ռոբոտային հեռավար վիրաբուժությունը միայն տեխնոլոգիական առաջընթաց չէ․ այն նոր հորիզոններ է բացում միջազգային մասնագիտական համագործակցության և վիրաբուժական փորձի փոխանակման համար։ «Սլավմեդ բժշկական կենտրոնի» թիմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու տեխնիկական զինվածությունը կարևոր դեր ունեցան այս միջամտության հաջող իրականացման հարցում»։

    Նյութը՝ pan.am

    banner
    Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս

    Առավոտյան արթնանալը պարզապես քնի ավարտը չէ, այլ սրտի համար իսկական «մեկնարկ»:

    Այդ պահին օրգանիզմում ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը:

    Արյան մեջ բարձրանում են սթրեսի հորմոնները (ադրենալին, կորտիզոլ), սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, իսկ անոթները սեղմվում են:

    Սա բերում է ճնշման բնականոն բարձրացման, որը բժշկության մեջ կոչվում է «առավոտյան ճնշման թռիչք»:Առողջ մարդու համար սա նորմալ է: Սակայն սրտաբանների միջազգային ուղեցույցները (ESC/AHA) փաստում են, որ սրտամկանի ինֆարկտների և կաթվածների (ինսուլտների) մեծ մասը գրանցվում է հենց առավոտյան ժամերին (6:00-ից 10:00-ն):

    Եթե ունեք հիպերտոնիա կամ անոթների խնդիրներ, այս հորմոնալ «փոթորիկը» կարող է վտանգավոր ձգան դառնալ:

    ☕

    Իսկ ի՞նչ կապ ունեն սուրճը, ծխախոտը և դեղերի ժամը Սրտի առողջության համար երբեմն կարևոր է ոչ միայն ինչ ենք անում, այլ նաև՝ երբ ենք դա անում.

    🚬

    Առավոտյան սուրճն ու ծխախոտը.

    Արթնանալուց անմիջապես հետո, երբ անոթներն արդեն սեղմված են, դրանք կրկնապատկում են սրտի ծանրաբեռնվածությունը:

    🕺🏻

    Կտրուկ շարժումները.

    Անկողնուց կտրուկ վեր կենալը կամ անմիջապես ծանր ֆիզիկական գործ սկսելը սրտի իշեմիայի ռիսկ են ստեղծում:

    💊

    Դեղերի ճիշտ ժամը.

    Ըստ վերջին խոշոր հետազոտությունների՝ հիպերտոնիկ դեղերի ընդունման ժամը պետք է ընտրվի անհատական:

    Եթե 24-ժամյա մոնիտորինգով (ԱԴՇՄ) տեսնում ենք, որ պացիենտի ճնշումը գիշերը չի իջնում, դեղերի մի մասը տեղափոխում ենք երեկոյան ժամերի, որպեսզի պաշտպանենք սիրտը հենց առավոտյան թռիչքից:

    💡

    Բժշկի խորհուրդը. Եթե արթնանալիս պարբերաբար նկատում եք սրտխփոց, կրծքավանդակի ճնշող ցավ, օդի պակաս կամ գլխապտույտ, մի՛ հետաձգեք այցը սրտաբանին: Ճիշտ ժամին ընդունված մեկ հաբը կարող է կանխել մեծ աղետը:

    Եղե՛ք առողջ:

    Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան

    banner
    Կարմրուկ․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

    Կարմրուկը սուր և խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հատկապես վտանգավոր կարող է լինել փոքր երեխաների համար։

    Կարմրուկը միայն մաշկային ցանով արտահայտվող հիվանդություն չէ․ որոշ դեպքերում այն կարող է առաջացնել լուրջ բարդություններ, այդ թվում՝ թոքաբորբ:

    Ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկը

    Կարմրուկը չափազանց վարակիչ է։ Վիրուսը փոխանցվում է օդային ճանապարհով, երբ վարակված մարդը հազում, փռշտում կամ պարզապես շնչում է։

    Վիրուսը կարող է օդում կամ վարակված մակերեսների վրա պահպանել վարակելու ունակությունը մինչև երկու ժամ։ Վարակված մարդը կարող է հիվանդությունը փոխանցել դեռևս ցանի առաջացումից մոտ 4 օր առաջ և շարունակել վարակիչ մնալ ցանի ի հայտ գալուց հետո ևս մոտ 4 օր։

    Կարմրուկի հիմնական ախտանիշները

    Հիվանդության առաջին նշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մոտ 7-14 օր անց։

    Սկզբնական ախտանիշներն են՝

    • բարձր ջերմություն,

    • հազ,

    • քթահոսություն,

    • կարմրած և արցունքակալած աչքեր,

    • ընդհանուր թուլություն։

    Ախտանիշների սկսվելուց 2–3 օր անց բերանի խոռոչում կարող են հայտնվել փոքր սպիտակ բծեր, որոնք հայտնի են որպես Կոպլիկի բծեր։

    Մի քանի օր անց առաջանում է կարմրուկին բնորոշ ցանը։ Այն սովորաբար սկսվում է դեմքից և մազարմատներից, ապա աստիճանաբար տարածվում է դեպի պարանոց, իրան, ձեռքեր և ոտքեր։

    Ինչո՞վ է կարմրուկի ցանը տարբերվում

    Կարմրուկի ժամանակ ցանը սովորաբար սկսվում է դեմքից և տարածվում մարմնի մյուս հատվածներ՝ ներքևից վերև։

    Սկզբում մաշկի վրա առաջանում են հարթ կարմիր բծեր, որոնց վրա երբեմն կարող են լինել փոքր բարձրացած հատվածներ։ Ցանի տարածման ընթացքում առանձին բծերը կարող են միաձուլվել։

    Ցանի առաջացման ժամանակ երեխայի ջերմությունը կարող է կրկին բարձրանալ։

    Որքա՞ն վտանգավոր է կարմրուկը

    Երեխաների մեծ մասը ապաքինվում է, սակայն կարմրուկը որոշ դեպքերում կարող է առաջացնել բարդություններ։

    Դրանցից են՝

    • ականջի վարակները,

    • փորլուծությունն ու ջրազրկումը,

    • թոքաբորբը,

    • աչքերի հետ կապված խնդիրները,

    • էնցեֆալիտը՝ գլխուղեղի բորբոքումը։

    Բարդությունների վտանգն ավելի բարձր է հատկապես մինչև 5 տարեկան երեխաների, թերսնուցում ունեցող և թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ։

    Ինչպե՞ս է բուժվում կարմրուկը

    Կարմրուկի դեմ հատուկ հակավիրուսային բուժում սովորաբար չկա։ Բուժման հիմնական նպատակը երեխայի վիճակը թեթևացնելը և բարդությունները կանխելն է։

    Կարևոր է ապահովել բավարար հեղուկ և սնունդ, հետևել երեխայի ընդհանուր վիճակին և բժշկի ցուցումով բուժել առաջացած բարդությունները։

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարմրուկով հիվանդ երեխաների որոշ խմբերի համար խորհուրդ է տալիս նաև վիտամին A-ի ընդունում՝ համապատասխան դեղաչափով և բժշկի հսկողությամբ։ 

    Ե՞րբ պետք է դիմել բժշկի

    Եթե կասկածում եք, որ երեխան կարող է կարմրուկ ունենալ կամ շփվել է կարմրուկով հիվանդ մարդու հետ, անհրաժեշտ է հնարավորինս արագ կապ հաստատել բժշկի հետ։

    Ցանկալի է նախապես զանգահարել բուժհաստատություն և տեղեկացնել կարմրուկի կասկածի մասին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել մյուս մարդկանց վարակման վտանգը։

    Շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե երեխայի վիճակը կտրուկ վատանում է, դժվարանում է շնչառությունը, նկատվում են ջրազրկման նշաններ, արտահայտված թուլություն կամ գիտակցության փոփոխություններ։

    Ինչպե՞ս կանխարգելել կարմրուկը

    Կարմրուկից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

    Կարմրուկի դեմ պատվաստանյութը հաճախ ներառված է համակցված ԿԿԽ/MMR պատվաստանյութում, որը պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից։

    Լիարժեք պաշտպանության համար սովորաբար անհրաժեշտ է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Պատվաստումների կոնկրետ ժամանակացույցը պետք է ճշտել երեխայի բժշկի հետ և առաջնորդվել տվյալ երկրի պատվաստումների ազգային օրացույցով։

    Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն

    banner
    Օգոստոսի 31` Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օր. հանրային առողջության գլոբալ մարտահրավերները և միջազգային փորձը

    📌

    Օգոստոսի 31` Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օր. հանրային առողջության գլոբալ մարտահրավերները և միջազգային փորձը

    ✍️

    Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day, IOAD) նշվում է ամեն տարի օգոստոսի 31-ին։ Այն աշխարհում գերդոզավորման կանխարգելմանը նվիրված ամենախոշոր միջազգային իրազեկման նախաձեռնությունն է։«Հերացի» վերլուծական-ի փոխանցմամբ` օրը հիմնադրվել է 2001 թվականին Ավստրալիայում և ներկայում նշվում է ավելի քան 40 երկրում։ Դրա նպատակներն են՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը, նվազեցնել թմրամիջոցների օգտագործման հետ կապված խարանը, հարգել գերդոզավորման հետևանքով մահացածների հիշատակը և խթանել ապացույցների վրա հիմնված կանխարգելման քաղաքականությունները։

    💉

    Գերդոզավորումը օրգանիզմի ծանր, կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է թմրամիջոցի կամ այլ հոգեներգործուն նյութի չափից ավելի օգտագործման հետևանքով։ Առավել վտանգավոր են օփիոիդները (հերոին, մեթադոն, ֆենտանիլ, մորֆին և այլն), քանի որ դրանք կարող են արագ առաջացնել շնչառության կանգ։

    ☑️

    Գերդոզավորման հիմնական նշաններն են`
    • Գիտակցության կորուստ
    • Շնչառության դանդաղում կամ բացակայություն
    • Կետային (շատ նեղ) բիբեր
    • Կապտած շուրթեր կամ եղունգներ
    • Սառը, խոնավ մաշկ
    • Արձագանքի բացակայություն

    📊

    Առաջին օգնություն
    1. Անմիջապես զանգահարել շտապ օգնություն։
    2. Ստուգել շնչառությունը։
    3. Անհրաժեշտության դեպքում կատարել արհեստական շնչառություն կամ սրտաթոքային վերակենդանացում։
    4. Հնարավորության դեպքում կիրառել նալոքսոն։
    5. Տուժածին թողնել վերականգնման կողային դիրքում մինչև բուժօգնության ժամանումը։

    🔗

    https://tinyurl.com/rz689aex

    banner
    Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան

    Ինչի՞ եք դուք պատրաստ՝ հանուն ձեր մտերիմ ընկերոջ. «Մեկ in Մեկ» ֆիլմի հերոս Արամը, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի օգնությամբ, պատրաստ եղավ, նույնիսկ, ծայրահեղ քայլի: Նա մեկին մեկ նմանվեց Արկադի Դումիկյանին ու սկսեց նրա անվան տակ հանդես գալ տարբեր միջոցառումների: Իսկ եթե հավելենք, որ նրա մտերիմ ընկերոջը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը, ավելորդ կլինի նշել, թե որքան զվարճալի ու վտանգավոր պատմությունների մեջ են հայտնվում գլխավոր հերոսները, որոնց արկածները արդեն հասանելի են մեծ էկրաններին:

    «Շարմ հոլդինգի» «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Կինոմոսկվա»-ում: Կարմիր գորգի փոխարեն հյուրերին սպասվում էր իսկական հարսանեկան արարողություն. Գոհար Ավետիսյանը կինոթատրոնի պատշգամբից նետեց իր ծաղկեփունջը, սակայն հաջողակը, որին հասավ փունջը, ոչ թե պետք է պատրաստվի իր հարսանիքին, այլ «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ կմարմնավորի հերոսներից մեկին:

    Սա խորհրդանշական պահ էր, քանի որ այս ֆիլմով իր կինոդեբյուտը կատարեց նաև հայտնի դիմահարդարը: Գոհարն ավելի ուշ խոստովանեց՝ եթե լինեն լավ նախագծերից հրավերներ, կրկին կփորձի իրեն դերասանուհու դերում:

    Չնայած ֆիլմի շապիկին հարսնացուի կերպարով է, պրեմիերային Գոհարն ավանդական սպիտակ զգեստը փոխարինել էր մարմինն ընդգծող վարդագույն հանդերձանքով, որը, սակայն, ևս աչքի էր ընկնում երկար փեշով. «Քանի որ իմ առաջին պրեմիերան է, որտեղ ես եմ գլխավոր դերասանուհին, պատրաստվեցի, ինչպես «Օսկարի» համար: Մտածում էի հարսանեկան զգեստ հագնել, բայց որոշեցի, որ դա կհագնեմ իմ իսկական հարսանիքին»,-NEWS.am STYLE-ին, կեսկատակ-կեսլուրջ, ասաց դիմահարդարը:

    Առանձին ծափերի է արժանի նաև Զիրոյանը, ով մեկին մեկ խաղաց Դումիկյանի կերպարը: Երգիչը, ի դեպ, ևս անձամբ մասնակցություն ունեցավ ֆիլմում:

    Շատերին ոգևորել էր Ռոբերտ Մարտիրոսյանի մասնակցությունը՝ որպես դերասան: Սակայն նա նշում է, որ իրեն համոզելու կարիք չի եղել, հեշտությամբ համաձայնվել է առաջարկին:

    Ֆիլմում կտեսնեք նաև մի շարք այլ հայտնի դերասանների՝ Մկրտիչ Արզումանյանին, Տոմա Պետրոսյանին, Անժելա Սարգսյանին, Մարինկա Խաչատրյանին, Արամ Կարախանյանին և այլ ճանաչված դեմքերի: Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը կրկին ծիծաղ կառաջացնի իր հումորային կերպարով. այս անգամ ֆիլմում կտեսնեք նաև նրա որդուն՝ Արթուրին, որը ևս ոգևորված էր իր առաջին դերի համար:

    «Մեկ in Մեկ»-ի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

    Սյունե Առաքելյան

    banner
    Նուշը չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները. JN

    Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition (JN) ամսագրում։

    Մասնակիցների միջին տարիքը 25 էր։ Մեկ խումբն ամեն օր օգտագործել է 56 գրամ նուշ, իսկ ստուգիչ խումբը ստացել է մոտավորապես նույն կալորիականությամբ այլ խորտիկ։ Փորձարկման ավարտին երկու խմբերում էլ տագնապայնության և դեպրեսիայի արտահայտվածությունը փոխվել է գրեթե նույն կերպ․ հետազոտողները վիճակագրորեն նշանակալի տարբերություն չեն հայտնաբերել։

    Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա․ սրանք նյութեր են, որոնք առաջանում են աղիքային բակտերիաների կենսագործունեության արդյունքում և կարող են մասնակցել աղիների ու ուղեղի փոխազդեցությանը։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։

    Միևնույն ժամանակ, նուշ օգտագործած մասնակիցների մոտ ավելի հազվադեպ է նկատվել պինդ կղանք։ Ստամոքսաղիքային համակարգի այլ ախտանիշների վրա ընկույզը նկատելի ազդեցություն չի ունեցել։

    Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները չեն նշանակում, թե նուշն անօգուտ է ընդհանուր առողջության համար։ Այնուամենայնիվ, տագնապայնությունն ու դեպրեսիան նվազեցնելու դրա հատկությունը մնում է չապացուցված։ Գիտնականների կարծիքով՝ հոգեկան վիճակի վրա ընկույզի հնարավոր ազդեցությունները պահանջում են ավելի տևական հետազոտություններ և փորձարկումներ՝ մասնակիցների ավելի մեծ թվաքանակով։

    2329 просмотры

    banner
    Եթե հիմա դժվար շրջան է քո կյանքում, կարդա մինչև վերջ

    Կան օրեր, երբ մարդն ուղղակի հոգնում է՝ պայքարելուց, սպասելուց ու անընդհատ ուժեղ լինելուց։ Եվ դա նորմալ է։

    Հիշիր՝ այն, ինչ հիմա զգում ես, պարտադիր չէ, որ վաղն էլ նույնը զգաս։ Դու արդեն հաղթահարել ես օրեր, որոնց ժամանակ մտածում էիր՝ «Ես սրան չեմ դիմանա»։ Բայց դու անցել ես դրանց միջով։

    Քեզնից չի պահանջվում ամեն օր ուժեղ լինել։ Պարզապես խնդրում եմ՝ այն օրերին, երբ ուժեղ չես, մի հրաժարվիր քեզնից։

    Երբեմն ամենածանր աշխատանքը պարզապես ինքդ քեզ աջակցելն է, մինչև դժվար շրջանը անցնի։

    Նյութը՝ Narine Yeghiazaryan/ հոգեբան-հոգեթերապևտ

    Գրանցումների համար ՝ @narine_yeghiazaryan_psy

    1851 просмотры

    banner
    Տեխնոհսկաները 2026-ին կրճատել են ավելի քան 128 հազար աշխատակցի

    Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները 2026-ի սկզբից կրճատել են առնվազն 128 536 աշխատակցի։ Այս ցուցանիշն արդեն գերազանցում է նախորդ ամբողջ տարվա արդյունքը։ 2025-ին ոլորտի 278 ընկերություններ ընդհանուր առմամբ կրճատել էին 122 606 աշխատակցի, գրում է Business Standard-ը։

    Միայն սեպտեմբերի առաջին 10 օրերին աշխատանքից ազատվել է ավելի քան 6000 մարդ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում կրճատումների մասին հայտարարել է 299 տեխնոլոգիական ընկերություն։

    Ամենամեծ կրճատումների թվում են Oracle-ը՝ 21 000, Amazon-ը՝ 17 267, Dell-ը՝ 11 000, Meta-ն՝ 10 400, Microsoft-ը՝ 4800 և PayPal-ը՝ 4760 աշխատակից։

    Oracle-ը կրճատումների մասին հայտարարել էր դեռ հունիսին։ Դրանք ընդգրկել էին ընկերության աշխատակիցների մոտ 13%-ը։ Ընկերությունը միաժամանակ մեծացնում է ներդրումները տվյալների կենտրոնների կառուցման և արհեստական բանականության ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ըստ գնահատականների՝ աշխատակիցների թվի կրճատումը Oracle-ի համար կարող է տարեկան 8-10 մլրդ դոլար խնայել։

    Amazon-ը տարվա ընթացքում արդեն հինգ անգամ հայտարարել է աշխատակիցների կրճատման մասին, իսկ Meta-ն կրճատումները իրականացրել է մի քանի փուլով։ Դրանցից ամենախոշորն ընդգրկել է մոտ 8000 աշխատակցի։

    Սեպտեմբերի սկզբին Uber-ը հայտարարեց 3300 աշխատակցի կրճատման մասին։ Ընկերությունը նախատեսում է ընդհանուր առմամբ կրճատել աշխատակիցների թվի մոտ 10%-ը՝ հիմնականում վարչական հաստիքների հաշվին։

    PayPal-ը կրճատումները կապում է բիզնեսի օպտիմալացման և ծախսերի նվազեցման անհրաժեշտության հետ։ Ընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է խնայել մոտ 400 մլն դոլար, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում՝ ընդհանուր 1,5 մլրդ դոլար։

    Այս ֆոնին Apple-ի օգոստոսյան 200 աշխատակցի կրճատումը համեմատաբար փոքր է թվում։ Նրանց մոտ կեսն աշխատում էր Vision Pro-ի ուղղությամբ, իսկ մյուսները՝ Siri-ի և արհեստական բանականության հետ կապված ծրագրային նախագծերի վրա։

    Փորձագետների գնահատմամբ՝ տեխնոլոգիական ոլորտում այս տարվա կրճատումների միայն մոտ 25-33%-ը կարելի է կապել արհեստական բանականության ներդրման հետ։ Մնացած դեպքերը տարբեր պատճառներ ունեն, այդ թվում՝ ոլորտում համավարակի տարիներին տեղի ունեցած արագ ընդլայնման և դրան հաջորդող աշխատուժի վերանայման գործընթացը։

    Միաժամանակ, մասնագետները նշում են, որ կրճատված բոլոր հաստիքները վերջնականապես չեն վերանալու, դրանց մի մասը կարող է հետագայում վերականգնվել։ Նրանց գնահատմամբ՝ արհեստական բանականության ազդեցությունն աշխատաշուկայի վրա արդեն դառնում է նկատելի, հատկապես այն ոլորտներում, որտեղ աշխատանքը հնարավոր է հաջողությամբ ավտոմատացնել։

    banner
    Նախատեսվում է աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից

    Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։

    Միաժամանակ, նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝

    ✅

    աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,

    ✅

    ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար, պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,

    ✅

    անշարժ գույքի արժեքի սահմանաչափն անկախ երեխայի կարգաթվից սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,

    ✅

    հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։

    📎

    Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10679

    1798 просмотры

    banner
    Նոր ուղղություն «Շիրակ» օդանավակայանից

    Օգոստոսի 28-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մեկնարկել է Կրասնոդար-Գյումրի-Կրասնոդար երթուղու չվերթերը։

    📌 Թռիչքները Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան և հակառակ ուղղությամբ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ։

    🔗 Ավիատոմսերը հասանելի են «Աէրոֆլոտի» պաշտոնական կայքում`
    https://www.aeroflot.ru/։

    🇦🇲 Հայաստանից հասանելի ուղիղ չվերթների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ 👇🏻
    https://lnkd.in/d39DNdgX

    1739 просмотры

    banner
    Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար

    Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։

    Առանց ֆոլաթթվի դժվարանում է արյան կարմիր գնդիկների բնականոն արտադրությունը, իսկ օրգանիզմում դրա բավարար քանակը կարևոր է արյան կազմի ու որակի, ինչպես նաև ճարպերի և ածխաջրերի փոխանակության նորմալ ընթացքի համար։

    ❗️

    B9 վիտամինի պակասի դեպքում կարող է զարգանալ սակավարյունություն։

    Ֆոլաթթուն կարևոր է նաև բջիջների աճի, զարգացման և նորացման գործընթացների համար։ Օրգանիզմի տասնյակ տրիլիոնավոր բջիջներ մշտապես նորացվում են, և այս գործընթացում B9 վիտամինը կարևոր դեր ունի։

    🔺

    Այն մասնակցում է նաև բնականոն մարսողության և ախորժակի պահպանմանը։

    Որտե՞ղ է հանդիպում ֆոլաթթուն։

    B9 վիտամինով հարուստ են՝

    ✔️

    կաղամբը և բրոկոլին

    ✔️

    սև հաղարջը, ազնվամորին, մասուրը

    ✔️

    վայրի սխտորը և հազարաթերթիկի տերևները

    ✔️

    ճակնդեղը, գազարը, դդումը

    ✔️

    ոլոռը և լոբին

    ✔️

    վարունգը, սունկը

    ✔️

    բանանը, սեխը, նարինջը, ծիրանը և այլն։

    ✔️

    Ֆոլաթթու պարունակվում է նաև խատուտիկի, եզան լեզվի, անանուխի և եղինջի մեջ։

    ✨

    Հավասարակշռված սննդակարգը օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների լավագույն աղբյուրներից է։

    banner
    Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը

    Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Անվտանգ խնամք՝ ողջ կյանքի ընթացքում», որն ընդգծում է ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկարատև ու անվտանգ բուժօգնության ապահովման կարևորությունը։

    🛡️

    Պացիենտի անվտանգությունը առողջապահական համակարգի որակի հիմնարար բաղադրիչն է․ այն ուղղված է բուժման ընթացքում հնարավոր սխալների, բարդությունների և վնասի ռիսկերի կանխարգելմանը։ Այս գործընթացում առանցքային դեր ունի հենց պացիենտը․ լինելով բուժօգնության ակտիվ մասնակից՝ նա իր իրազեկվածությամբ և բաց հաղորդակցությամբ նպաստում է անվտանգ և արդյունավետ բուժմանը։

    👩‍⚕️

    «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան Կարինե Պողոսյանը ներկայացնում է կարևոր խորհուրդներ մեր պացիենտներին՝ բուժման ընթացքն առավել անվտանգ դարձնելու համար։

    🔍

    Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել. խորհուրդներ պացիենտներին

    🙋‍♂️

    Եղեք ակտիվ մասնակից. Ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում բուժման հիմնական մասն ընթանում է տանը։ Հստակ տեղեկացված եղեք Ձեր ախտորոշման, բուժման պլանի և այն ախտանիշների մասին, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

    💊

    Վերահսկեք դեղերի ընդունումը. Եթե ընդունում եք մի քանի դեղամիջոց, ճշգրիտ պահպանեք դրանց չափաբաժիններն ու ռեժիմը՝ դեղերի անցանկալի փոխազդեցություններից և սխալներից խուսափելու համար։

    📋

    Տրամադրեք ամբողջական տեղեկատվություն. Բժշկին միշտ ճշգրիտ ներկայացրեք Ձեր ընդունած բոլոր դեղերի ցանկը և նախկինում ունեցած ալերգիկ կամ անբարենպաստ արձագանքները։

    🔄

    Պահպանեք բուժման շարունակականությունը. Երկարատև հսկողության ընթացքում հետևեք առաջնային օղակի (պոլիկլինիկա) և մասնագիտացված հիվանդանոցային բժիշկների բոլոր նշանակումներին ու խորհուրդներին։

    💡

    Կարևոր է հիշել

    Անվտանգ բուժօգնությունը կախված է ոչ միայն բժշկական միջամտություններից, այլև պացիենտի, նրա ընտանիքի և բուժաշխատողների արդյունավետ համագործակցությունից ու բաց հաղորդակցությունից։

    banner
    Արդյոք հղիներին կամ հղիություն պլանավորելիս թուլատրվում է ալկոհոլ

    Արդյոք հղիներին կամ հղիություն պլանավորելիս թուլատրվում է ալկոհոլ

    Վերջին հետազոտությունները պարզել են, որ հղիության ժամանակ ալկոհոլի ապահով քանակ գոյություն չունի:

    📌

    Ալկոհոլի գործածումը հղիության ընթացքում կարող է պտղի մոտ առաջացնել ֆիզիկական, նյարդային համակարգերի և հոգեկան առողջությանն առնչվող անվերադարձ ախտահարումներ՝ մասնավորապես աճի, զարգացման հապաղումներից մինչև արտահայտված արատներ:

    ❗️

    Կարևոր է իմանալ հետևալ հինգ փաստը հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործման վերաբերյալ`
    • Հղիություն պլանավորելիս պետք է դադարեցնել ալկոհոլի ընդունումը:
    • Հղիության ժամանակ ցանկալի է ամբողջովին հրաժարվել ալկոհոլի օգտագործումից:
    • Հղիների համար հատկապես ռիսկային է հաճախակի և մեծ քանակով ալկոհոլի ընդունումը:
    • Ապացուցողական բժշկությունը փաստում է, որ ալկոհոլի անգամ քիչ քանակները, հատկապես առաջին եռամսյակում, կարող են ունենալ երկարատև բացասական ազդեցություն պտղի վրա:
    • Ցանկացած հղի և երեխա տարբեր են, ուստի դժվար է կանխորոշել ինչպես կազդի ալկոհոլի ընդունումը պտղի վրա:

    🫄

    Հղիության ընթացքում առողջ կենսակերպի ընտրությունը նպաստում է երեխայի առողջ զարգացմանը։

    1675 просмотры

    banner
    Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է

    Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։

    Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։

    2026–2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է․ այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։ Պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։

    Պատվաստվելուն զուգահեռ կարևոր է նաև՝

    🧼

    հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով,

    🪟

    պարբերաբար օդափոխել փակ տարածքները,

    🤧

    հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը,

    🚷

    խուսափել հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,

    🏡

    վատ ինքնազգացողության դեպքում մնալ տանը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

    Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ:

    💉

    Մի՛ սպասեք գրիպի տարածմանը․ պատվաստվե՛ք ժամանակին և պաշտպանե՛ք ձեզ ու ձեր հարազատներին

    1654 просмотры

    3258 просмотры

    2951 просмотры

    2675 просмотры

    2643 просмотры

    2595 просмотры

    1810 просмотры

    1726 просмотры

    1697 просмотры