
124 դիտում
Հին Սպարտան հայտնի էր ոչ միայն իր ռազմիկներով, այլև հասարակական կարգերով, որոնք այսօր կարող են անսովոր թվալ։ Դրանցից մեկը կնոջ՝ որոշ պայմաններում միաժամանակ երկու տղամարդու հետ ամուսնացած լինելու հնարավորությունն էր։
Սպարտան համարվում էր հին հունական այն հասարակություններից մեկը, որտեղ կանայք համեմատաբար ավելի ազատ էին, ավելի կրթված և ավելի ինքնուրույն, քան մյուս քաղաք-պետություններում։ Հետազոտող Էնդրյու Գ. Սքոթը նշում է, որ Սպարտայի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ որոշ դեպքերում կնոջը կարող էր թույլատրվել երկու ամուսին ունենալ։
Սպարտայում ամուսնության գլխավոր նպատակը ոչ այնքան անձնական երջանկությունն էր, որքան ուժեղ և առողջ սերունդ ունենալը։ Ամուսնությունը գնահատվում էր նախ և առաջ երեխաներ ունենալու կարողությամբ, քանի որ պետության համար կարևոր էր առողջ և ֆիզիկապես ուժեղ սերունդը։
Եթե երիտասարդ կինը ամուսնացած էր ավելի տարեց տղամարդու հետ, հնարավոր էր, որ նա նաև ավելի երիտասարդ տղամարդուց երեխա ունենար, իսկ այդ երեխան համարվեր տարեց ամուսնու ընտանիքի անդամ։ Կային նաև դեպքեր, երբ ամուսնացած կինը կարող էր երեխա ունենալ մեկ այլ տղամարդուց, եթե դա համապատասխանում էր հասարակական և պետական նպատակներին։
Սպարտայում ամուսնությունը շատ հաճախ սիրո կամ զույգային կապի մասին չէր։ Այն առաջին հերթին կապված էր առողջության, սերնդի և պետության շահի հետ։ Այդ պատճառով էլ այնպիսի սովորույթներ, որոնք այսօր արտասովոր են թվում, այնտեղ կարող էին դիտվել որպես բնական ու գործնական լուծում։
Նյութը ՝ urolog.am