
63 views
Մարիաննա Քաբաբյանի հետ զրուցել ենք աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկի՝ բլոգինգի մասին: Ինչպես տարիներ առաջ ստեղծվեց MashRoom-ը, ինչ է պետք այսօր բլոգ ունենալու և անհատական ոճով տարբերվելու համար՝ մեր զրույցում: – Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բլոգինգով : -2011 թվականից, երբ սովորում էի մագիտրատուրայում և աշխատում հասարակական-քաղաքական ամսագրերից մեկում: Ես ունեի գրելու, ստեղծագործելու մեծ ցանկություն, իսկ ամսագիրն իր ձևաչափով ինձ համար սահմաններ էր «գծում»: Այդ տարիներին աշխարհում նորաձևության բլոգերների մեծ ալիք էր բարձրացել, ես հետևում էի նրանց և հասկացա, որ կարող եմ առաջարկել ձևաչափ, որտեղ իմ օրինակով, փորձով կգրեմ այն ամենի մասին, ինչն ինձ իսկապես հետաքրքրում է: Այսպես սկսվեց MashRoom-ի ճանապարհը: – Հենց սկզբից բլոգինգին վերաբերվո՞ւմ էիք որպես լուրջ և պրոֆեսիոնալ մասնագիտության : -Ô²Õ¬Õ¸Õ£Õ«Õ¶Õ£Õ¶ Õ«Õ¶Õ± Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¥Õ²Õ¥Õ¬ Õ§ Õ¢Õ«Õ¦Õ¶Õ¥Õ½: Հայաստանում դեռ չկար բլոգինգի մշակույթը, և ես շատ հաճախ մերժվում էի, երբ դիմում էի համագործակցության համար: Առանց վարձատրվելու նկարում էի look-եր, lookbook-եր միջազգային բրենդների համար և փորձում հանրությանը ցույց տալ ձևաչափի արդյունավետությունը: Կայքը ստեղծեցի՝ հիմնվելով միջազգային փորձի, օրինակի հիման վրա: – Գիտեմ , որ Ձեզ այն ժամանակ պետք է եղել 13.000 դրամ և ստեղծագործելու ցանկություն: Իսկ հիմա ի՞նչ է պետք բլոգեր դառնալու համար : -Իմ խիստ համոզմունքն է, որ պետք է կայք ունենալ և չսահմանափակվել սոցիալական ցանցերով: Առաջին հերթին բլոգը կոնտենտ է, այսինքն՝ խոսք: Գեղեցիկ լուքերը, պատկերները, նկարները կարևոր են, որովհետև մարդիկ սիրում են պատկերավոր տեսնել, բայց տարիներ շարունակ լինել բլոգեր, նշանակում է ունենալ բեգրաունդ, ինֆորմացված լինել և քայլել ժամանակին համընթաց: – Ո՞ր թեմաներն են առավել ակտուալ MashRoom-ում : – MashRoom-ը դարձել է ավելի շատ lifestyle բլոգ. այստեղ է նորաձևությունը, թրենդները, գեղեցկությունը, միջոցառումները և այն ամենն, ինչն առհասարակ կապված է Երևանի հետ: «Քարոզում» ենք գեղեցիկ ապրելակերպ, որն անցնում է իմ և իմ թիմի սուբյեկտիվ պրիզմայով: – Ովքե՞ր են աշխատում Ձեր թիմում : -Մեր թիմն արդեն ընդլայնվել է. խմբագիր, թղթակից, լուսանկարիչներ: -Ô´Õ¸Ö'Ö" Õ«Õ¶Õ¹Õ¸ÕžÕ¾ Õ¥Ö" Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ¸Ö'Õ´: -Ես զբաղվում եմ Armenian Brands նախագծով, որը ներկայացնում է հայկական արտադրողներին: Այս նախագծի շրջանակում ունեմ MashRoom մուլտիբրենդ ցուցասրահը՝ ներկայացնելով 20 հայ դիզայներ և արտադրող: Իրականացնում եմ նաև տարբեր մարքեթինգային ծրագրեր. բրենդինգ, նեյմինգ, մարքեթինգ, բիզնես. բոլորը կապակցված են բլոգինգի հետ: – Հաճախ է պատահում , երբ « ընկնում ենք » նորաձևության տարբեր ոճերի մեջ : Ինչպե՞ս գտնել անհատական ոճը : -Կարծում եմ՝ ոճը գտնել պետք չէ, ամեն ինչ գալիս է մանկուց, ընտանիքից, դաստիարակությունից, աշխարհայացքից, վիզուալ պատկերից: Հենց երեխա ժամանակվանից պետք է «աչքը» սովորի էսթետիկային, գեղեցիկին, գույների ճիշտ համադրություններին: ÕˆÕ³Õ¶ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¸Ö'Õ´ Õ§: -Շատ բլոգերների հրապարակումներ սահմանափակվում են իրենց լուսանկարի և առանց որևէ խորը մտքի երկտողի, օրինակ՝ «Ի՜նչ լավ եղանակ է այսօր»: Այս մասին ի՞նչ կարծիքի եք: – Ես փորձում եմ չդատել, այլ այս ամենը տեսնելով՝ աշխատել: Կարծում եմ՝ բլոգերը պետք է տարբերվի իր գրագետ, ինֆորմացիոն առումով հարուստ և հետաքրքիր տեքստով: Օգտակարությամբ և անկեղծությամբ: Այսօր բոլոր տենդենցները, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջերի վարումը, գնում են դեպի անկեղծության: -Ինչո՞վ է տարբերվում Ձեր բլոգը: -ÕˆÖ€ Õ«Õ´Õ¶ Õ§ (ÕªÕºÕ¿Õ¸Ö'Õ´ Õ§.-Õ°Õ¥Õ².): -Սա եսակենտրոնություն չի, չէ՞…. -ÔµÕ½Õ¡Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Ö‡ Õ·Õ¡Õ¿ Õ¬Õ¡Õ¾ Õ§, Õ§Õ£Õ¸Õ«Õ¦Õ´Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¹Õ·ÖƒÕ¸Õ©Õ¥Õ¬: – Ի՞նչ է տալիս բլոգը Ձեր հետևորդներին : -Իմ հետևորդներն ինձ հետ հավասար մեծացան: Այն աղջիկներն են, ովքեր սկզբում ուսանող էին, հետո ամուսնացան, ընտանիք կազմեցին, հիմա արդեն մայրիկներ են: Ես արդեն տալիս եմ ոչ միայն գեղեցիկ պատկեր, թե որտեղ կարելի է գնալ, ինչ հագնել և այլն, այլ նաև ինչպես խնամել երեխաներին, ինչպես ամեն ինչ հասցնել, ոգևորել և մոտիվացնել: -Իսկ Դո՞ւք, մոտիվացիա ստանում եք…. -Մարդկանցից և իմ աշխատանքից (ժպտում է.-հեղ.): – Ձեր Fashion նախասիրությունները՞ …. -Õ‡Õ¡Õ¿ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ¥Õ¶. Õ¶Õ¸Ö€Õ¡Õ±Ö‡Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ½ Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ´ Õ§Õ¯Õ¬Õ¥Õ¯Õ¿Õ«Õ¦Õ´Õ¨, Õ¼Õ¥Õ¿Ö€Õ¸Õ¶, Õ¾Õ«Õ¶Õ¿Õ¡ÕªÕ¨ Ö‡ Õ´Õ¸Õ¤Õ¥Õ¼Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ¤Õ¡Ö€Õ¡Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ« Õ¸Õ³Õ¨: Ես իմ տեսակով էսթետ եմ և սիրում եմ գեղեցիկը: -Սիրելի բլոգերը…. -Կիարա Ֆերանի: Շատերը նույնիսկ մեղադրում են՝ իբր կրկնօրինակում եմ իրեն, բայց ծիծաղելի է: -Երևանյան սիրելի վայրը՞…. -Կասկադ, Կասկադի սրճարանները….: -Առաջիկայում…. – MashRoom մուլտիբրենդը գալու է կենտրոն, մարտի 22-ին pop art story է լինելու Haze-ում: Ամբողջ օրը Կասկադի հարակից տարածքում ներկայացնելու ենք մեր տեսականին, իսկ երեկոյան սպասվում է հետաքրքիր միջոցառում: Նյութի աղբյուրը՝ el.am