
79 просмотры
Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չկա ու չի կարող լինել ժամանակակից բժշկություն: Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին` մաղթելով աշխատանքային արդյունավետ գործունեություն խաղաղ` պայմաններում ի նպաստ բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման: Անեսթեզիայի զարգացման շնորհիվ այսօր վիրաբույժները և ստոմատոլոգիայի ոլորտի մասնագետները կարող են թեթև վիրաբուժական միջամտություններից բացի բարդ, երկարատև և ծանր վիրահատություններ կատարել: Համալսարանական հիվանդանոցային համալիրներում վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է վիրահատությունների թվի զգալի աճ, որոնք իրականացվում են անեսթեզիայի այս կամ այն մեթոդով: 2022 թվականին համալսարանական «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում կատարվել է համապատասխանաբար 6945, 3275 և 4969 վիրահատություն, որը տոկոսային հարաբերությամբ 2019 թվականի համեմատ ավելի է` 19%-ով, 17%-ով և 112% -ով: Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չկա ու չի կարող լինել ժամանակակից բժշկություն: Օրվա հետ կապված «Հերացի» վերլուծականը անեսթեզիայի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում հանրությանը: Վաղ անզգայացման հետքեր կարելի է գտնել հին ժամանակներում բաբելոնացիների, հույների, չինացիների և ինկերի պատմության մեջ, բայց եվրոպական առաջին հիշատակումներից մեկը թվագրվում է 1200-ականներին, երբ իտալացի բժիշկ, եպիսկոպոս Թեոդորիկ Լուկկան օգտագործեց ափիոնով և մանդրաքորով ներծծված սպունգեր (մանդրաքորի բույսից)՝ վիրաբուժական ցավը մեղմելու համար: Հաշիշը և հնդկական կանեփը նույնպես լայնորեն օգտագործվել են հին ժամանակներում որպես ցավազրկողներ: Անզգայացման վաղ ձևն առաջին անգամ կիրառվել է Բոստոնի Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում, երբ եթերային անզգայացմամբ ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնի և վիրաբույժ Ջոն Ուորենի կողմից 1846 թվականի հոկտեմբերի 16-ին իրականացվեց առաջին վիրահատությունը: Այնուհետև` 1956 թվականին, բրիտանացի բժիշկ Մայքլ Ջոնսթոնը կլինիկորեն ներկայացրեց հալոտանը՝ առաջին ժամանակակից բրոմացված անզգայացնող միջոցը` ընդհանուր անզգայացման համար, իսկ 1972թ.-ին Իզոֆլուրանը կլինիկորեն ներկայացվեց որպես ինհալացիոն անզգայացնող միջոց: Անզգայացման որոշ ձևեր տարեկան օգտագործվում են ավելի քան 230 միլիոն վիրաբուժական միջամտությունների ժամանակ, բայց շատ մարդիկ չգիտեն կամ անտեսում են անզգայացնող միջոցների առանձնահատկությունները: Շատ փորձագետներ լիովին չեն հասկանում, թե ինչպես է անզգայացումը ազդում ուղեղի վրա, և երբեմն կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Համաձայն The Wall Street Journal-ի վերջին հոդվածի, քանի որ ավելի շատ բժշկական կենտրոններ են սկսել վիրաբուժական միջամտություններ կատարել համեմատաբար արագ ազդող անզգայացնող միջոցներով, ինչպիսին է օրինակ պրոպոֆոլը, անեսթեզիայի հետ կապված արտակարգ իրավիճակները կանխելու և կարգավորելու համար բժշկական անձնակազմին ավելի լավ նախապատրաստելու կարիք է առաջանում: Անզգայացումը առաջացնում է ժամանակավոր ամնեզիա. այն ակտիվացնում է ուղեղի հիշողության կորստի ընկալիչները, ինչը երաշխավորում է, որ հիվանդը վիրահատության հետ կապված հիշողություններ չի ունենա: Հատկանշական է, որ հաճախ ծխողներին անհրաժեշտ է լինում անզգայացման ավելի մեծ չափաբաժին, քան չծխողներին, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր պարբերաբար ենթարկվում են երկրորդային ծխի, նույնպես անզգայացման ավելի մեծ քանակի կարիք են ունենում վիրահատությունների ժամանակ քան չծխողները: Վիրահատության ընթացքում օգտագործվող անզգայացման չորս հիմնական մեթոդ կա՝ ընդհանուր անզգայացում, տարածական անզգայացում, հանգստացնող միջոցով անզգայացում, որը հայտնի է որպես «վերահսկվող անզգայացում» և տեղային անզգայացում: Անեսթեզիայի զարգացման շնորհիվ այսօր վիրաբույժները և ստոմատոլոգիայի ոլորտի մասնագետները կարող են թեթև վիրաբուժական միջամտություններից բացի բարդ, երկարատև և ծանր վիրահատություններ կատարել: Համալսարանական հիվանդանոցային համալիրներում վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է վիրահատությունների թվի զգալի աճ, որոնք իրականացվում են անեսթեզիայի այս կամ այն մեթոդով: 2022 թվականին համալսարանական «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում կատարվել է համապատասխանաբար 6945, 3275 և 4969 վիրահատություն, որը տոկոսային հարաբերությամբ 2019 թվականի համեմատ ավելի է` 19%-ով, 17%-ով և 112% -ով: Õ"Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Ö€Õ¾Õ¡ Õ¡Õ¼Õ©Õ«Õ¾ Õ·Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö" Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ½Õ©Õ¥Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£-Õ¼Õ¥Õ¡Õ¶Õ«Õ´Õ¡Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶` Õ´Õ¡Õ²Õ©Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ ÕÕ¡Õ²Õ¡Õ²` ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ« Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¸Ö' Õ¡Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ´Õ¡Õ¶: