
61 views
Անձնագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով, բայց, երբեմն, որևէ երկրին ծանոթանալու համար բավարար է թերթել նրա քաղաքացիների անձնագրի էջերը ✈️ ։ 🔶 🔸 Այդ փաստաթուղթը արդեն վաղուց դադարել է լինել սպիտակ թերթերով ձանձրալի գրքույկ։ Տարբեր երկրներում անձնագրի էջերը զարդարում են քաղաքների, տեսարժան վայրերի կամ կենդանիների պատկերները։ 🌍 Կանադա 🇨🇦 -Կանադական նոր անձնագիրը ցերեկը սովորական տեսք ունի՝ հայտնի վայրերի և իրադարձությունների պատկերներ ով։ Բայց ուլտրամանուշակագույնի պարագայում ամեն ինչ փոխվում է․ էջերը դառնում են վառ նկարներ, իսկ անձնագիրը՝ հիշեցնում տոնական հրավառության։ 🌍 ԱՄՆ 🇺🇸 - ԱՄՆ-ի քաղաքացու անձնագրում կարելի է գտնել տիպիկ ամերիկյան բնապատկերներ և հուշարձաններ՝ հավելված ոգեշնչող մեջբերումներով։ 🌍 Իսպանիա 🇪🇦 ️️- Իսպանացիներինը, թերևս, ամենաինֆորմատիվ անձնագիրն է։ Էջերին կարելի է տեսնել կենդանիներ, թռուններ, ձկներ և միջատներ ամբողջ աշխարհից։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ պատկերված է մոլորակը և ցույց է տրված այդ տեսակի միգրացիան մոլորակում։ 🌍 Ֆինլանդիա 🇫🇮 ️️- Ֆիննական անձնագիրը թերթելը իսկական հաճույք է։ Այն պատրաստված է ֆլիպբուքի սկզբունքով, այսինքն, եթե այն արագ թերթել, էջերին պատկերված եղջերում «կկենդանանա» և կսկսի «վազել»։ Բացի եղջերուից, այստեղ կարելի է հանդիպել նաև տեղի ֆաունայի այլ ներկայացուցիչների։ 🌍 Ֆիլիպիններ 🇸🇽 - Ֆիլիպինների անձնագրի գեղեցիկ էջերում կարելի է տեսնել բրնձի դաշտերը, Մայոն հրաբուխը, Մանիլայի պանորաման, ինչպես նաև՝ կակադուի և ֆիլիպինյան արծվի պատկերներ։ 🌍 Նորվեգիա️ 🇳🇴 - Այստեղ տեղի բնապատկերները պատկերված են մինիմալիստական ոճով․ հստակ գծեր և ոչինչ ավելին։ Բայց ուլտրամանուշակագույն լամպի ներքո կարելիէ տեսնել հյուսիսափայլը։ 🌍 Ինդոնեզիա 🇲🇨 - Ինդոնեզիայի քաղաքացիների անձնագրի էջերը շատ գունեղ է և նման կենդանների մասին գունազարդ գրքի։ Նյութի աղբյուրը՝ Language Center Art House