
68 просмотры
Չբերությունը սեռահասուն կնոջ բեղմնավորման կամ տղամարդու բեղմնավորելու անկարողությունն է : Տարբերում են կնոջ և տղամարդու, բացարձակ և հարաբերական, ինչպես նաև առաջնային և երկրորդային ամլություն (չբերություն): Կնոջ չբերությունը կարող է լինել բացարձակ , հարաբերական, առաջնային և երկրորդային: Չբերությունը համարվում է բացարձակ , երբ կնոջ օրգանիզմում կա այնպիսի ախտաբանություն, որը բացառում է հղիության հնարավորությունը և բժշկության զարգացման տվյալ փուլում անհնարին է շտկել /արգանդի, ձվարանների բացակայությունը/: Չբերությունը համարվում է հարաբերական, երբ այն պայմանավորող պատճառները կարող են վերացվել: Փողերի բացակայության դեպքում՝ էքստրակորպորալ / արտամարմնական/ բեղմնավորում, ձվարանների բացակայության դեպքում՝ դրանց փոխպատվաստում: Չբերությունը առաջնային է կոչվում, երբ սեռահասուն, բնականոն սեռական կյանքով ապրող կինը ամուսնական 2 տարում չի հղիացել/ԱՀԿ/: Չբերությունը երկրորդային է, երբ կինը կյանքում գեթ մեկ անգամ հղիացել է: ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ¡ÕÕ¿Õ¡Õ®Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Չբերության պատճառները խմբավորվում են հետևյալ կերպ . 1. Փողային չբերություն 2. Ներզատական չբերություն՝ պայմանավրված ձվազատմման խանգարումներով, 3. Արգանդի պարանոցային գործոններով պայմանավորված չբերություն, 4. Վերարտադրողական համակարգի անատոմիական խանգարումներով պայմանավորված չբերություն, 5. Անհայտ ծագման չբերություն: ԱՀԿ - ի բնորոշմամբ . Ներկայումս ամուսնությունը համարվում է ամուլ ( անպտուղ ), եթե 24 ամիսների ընթացքում ամուսնական զույգը ապրել է սեռական բնականոն կյանքով առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործելու , սակայն կինը չի հղիանում : Անպտուղ ամուսնությունը համարվում է ոչ միայն բժշկական, այլ կարևոր սոցիալական հիմնահարց, քանի որ այն էապես ազդում է ծնելիության վրա և պատճառ դառնում անհատների սոցիալական անակտիվության ու հոգեկան գերլարման, անգամ ամուսնալուծության: Անպտղությամբ տառապող ամսունական զույգը պետք է ենթարկվի համալիր հետազոտման: Կնոջ հետազոտություն՝ 1.հետազոտություն ՍՃՓՀ-ի, այդ թվում ՄԻԱՎ-ի, սեֆիլիսի, գոնոռեայի, խլամիդիայի նկատմամբ, 2.դաշտանային երեք պարբերաշրջանի ընթացքում հեշտոցային հետազոտում՝ ֆունկցիոնալ ախտորոշման թեստերով, 3. արտադրուկի մանրէաբանական և մանրադիտակային ուսումնասիրություն, 4.փոքր կոնքի օրգանների ԳՁՀ, 5.Õ°Õ«Õ½Õ¿Õ¥Ö€Õ¸Õ½Õ¡Õ¬ÕºÕ«Õ¶Õ£Õ¸Õ£Ö€Õ¡Ö†Õ«Õ¡, 6.հորմոնային հետազոտություն՝ 6.1. ՖԽՀ, ԼՀ, պրոլակտին, էստրադիոլ, տեստոստերոն՝ դաշտանաշրջանի 3-7-րդ օրը, 6.2. ÕºÖ€Õ¸Õ£Õ¥Õ½Õ¿Õ¥Ö€Õ¸Õ¶ Õ¤Õ¡Õ·Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ« 21-Ö€Õ¤ Ö…Ö€Õ¨, 7. լրացուցիչ հետազոտություններ ըստ ցուցումների՝ հորմոնային հետազոտություն և այլն: Տղամարդու հետազոտություն՝ 1.ԱՃՓՎ, ՄԻԱՎ 2. Õ´Õ«Õ¦Õ¡Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, 3. Ô·ÕµÕ¡Õ¯Õ¸Ö'Õ¬ÕµÕ¡Õ¿Õ« ( Õ½Õ¥Ö€Õ´Õ¶Õ¡ÕªÕ¡ÕµÕ©Õ¸Ö'Ö"Õ« ) Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հղիություն առաջանալու համար անհրաժեշտ են տղամարդու և կնոջ կառուցվածքային և ֆունկցիոնալ բնականոն սեռական օրգաններ և 5 գոծոնների միաժամանակյա առկայությունը: Դրանք ենք՝ 1. Կենսունակ սպերմա 2. Արգանդի վզիկի թափանցիկ լորձային խցան, 3. Անցանելի փողեր 4. Ձվազատում 5. Արգանդի լորձաթաղանթի կառուցվածքային և ֆունկցիոնալ լիարժեքություն: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան