
43 просмотры
Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով` մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Ինչպես aroxjblog.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Նախարարությունը հիշեցնում է, որ ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները: Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ: Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ: Ô¹Õ¡Õ¿Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ°Õ¡Õ´Õ¥Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö'Õ¶Ö" Õ¸Ö'Õ¶Õ« Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Ö‡ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¿Õ¥Õ²Õ¥Ö€: Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ: Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն: