
77 просмотры
Ըստ վիճակագրության, երկրագնդի բնակչության 3%-ը տառապում է առատ քրտնարտադրությամբ և հաճախակի այդ խնդիրը մարդու համար դառնում է կրիտիկական: Ամռան գալու հետ զուգահեռ, քրտնարտադրության խնդիրը կրկին սրանում է: Միշտ չէ, որ առատ քրտնարտադրությունը հանդիսանում է վատ հիգիենայի հետևանք, հաճախակի առատ քրտնարտադրությունը (հատկապես գիշերայինը հանդիսանում է հիպերհիդրոզի հետևանք) վկայում է այն մասին, որ օրգանիզմում զարգանում է բավականին լուրջ պաթոլոգիա: Ամեն ինչ նյարդերից է Հիպերհիդրոզի զարգացման հիմնական պատճառների շարքում նշվում է փսիխոգեն գործոնը: Անհանգստության, վախի, ընկճվածության դեպքում մարմնի տարբեր հատվածներ, օրինակ ձեռքի ափերը, թևատակերն ու մեջքը սկսում են արագ քրտնել: Այս դեպքում մասնագետները նշում են, որ խնդիրը դյուրագրգիռ նյարդային համակարգի մեջ է: Ուստի այդ վիճակից դուրս գալու համար հարկավոր է դիմել հոգեթերապևտի կամ նյարդաբանի: Խթանող գործոնների հայտնաբերումից հետո, մասնագետները միանշանակ կնշանակեն հանգստացնող դեղամիջոցներ ու խոտաբույսեր, իսկ որոշ դեպքերում անգամ հոգեթևրապիայի սիանսներ: Որպես կոսմետիկ միջոցներ կարող եք օգտագործել չորացնող լոսյոններ ու հեղուկ տալկ: Նյարդային համակարգի հետ կապված երկարատև խնդիրները ևս կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ: Անոթների ջղակծկումների հետևանքով կարող է խախտվել ջերմափոխանակությունն ու փոխվել շրջակա ջերմաստիճանի ընկալունակությունը: Այս դեպքում կարող է օգնել նյարդաբանը: Բացի այդ, հարկավոր է սննդակարգից հանել այն մթերքները, որոնք կարող են հավելյալ քրտնարտադրության պատճառ դառնալ. դրանք են սուրճը, կծու ուտեստները, մեղրը, ալկոհոլն ու համեմունքները: Մարմնի ավելորդ քաշը ևս մեկ պատճառ է , որը հանգեցնում է հիպերհիդրոզի: Գեր մարդիկ ավելի շատ են քրտնում, քանի որ մաշկի տակ առկա հաստ ճարպաշերտը խանգարում ջերմափոխանակմանը և այս դեպքում օգնում է միայն նիհարելը: Բացի այդ, հարկավոր է հաճախակի ընդունել ցնցուղ, օգտագործել հակաքրտինքային միջոցներ ու ընդունել կաղնու կեղևով վանաններ: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡Õ¬ Õ¿Õ¡Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Հորմոնալ տատանումները ևս հաճախակի դառնում են հիպերհիդրոզի առաջացման պատճառ: Առավել հաճախ նման խնդիր նկատվում է դեռահասների մոտ՝ հորմոնալ տատանումների շրջանում, ինչպես նաև կանանց մոտ՝ դաշտանդադարի շրջանում, ասինքն դիսբալանսի հետևանքով նկատվում է ջերմակարգավորման խանգարումներ: Ընդ որում տարբեր տարիքային խմբերում գտնվող մարդկանց մոտ կարող են նկատվել նույն ախտանշանները՝ առատ քրտնարտադրություն ու ջերմության զգացողության առաջացում: Ô´Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ§ Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ´Õ« ÖƒÕ¸Ö"Ö€ Õ°Õ¡Õ´Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬ Õ¸Ö' Õ¡ÕµÕ¤ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¦Õ¸Ö'Õ£Õ¡Õ°Õ¥Õ¼ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ« Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: Իսկ ահա այն կանանց, ում մոտ այդ խնդիրն առաջացել է դաշտանդադարի հետևանքով , խորհուրդ է տրվում դիմել բժշկի ու ընդունել նրանց կողմից նշանակված հատուկ դեղամիջոցներ: Ինչ վերաբերվում է հղիներին, ապա նրանց մոտ առատ քրտնարտադրություն նկատվում է 1-ին եռամսյակին, երբ տեղի է ունենում օրգանիզմի ամենակտիվ հորմոնալ փոփոխությունը: Բացի այդ, ազդում է նաև մարմնի ծավալի արագ ավելացումը, որը ևս հանդիսանում է ջերմակարգավորման ռեժիմի խանգարման պատճառ: Շատ կարևոր պատճառ է հանդիսանում նաև վահանգեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների առաջացումը: Որոշ հիվանդությունների դեպքում բարձրանում է վահանագեղձի հորմոնների մակարդակը, որի պատճառով էլ արագանում է նյութափոխանակությունը: Արդյունքում այդ ամենն առաջացնում է ջերմության զգացողություն անգամ ցուրտ եղանակին: Այդ խնդրի կարգավորման համար հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի: Ô±Ö€Õ¡Õ£ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Õ´Õ¸Õ¿ Եթե հիպերհիդրոզի նոպաները սկսել են առաջանալ գիշերվա ընթացքում, կամ եթե ամբողջ մարմինն է քրտնել(կամ նրա մի կողմը) և դրա հետ մեկտեղ մարդուն տանջում է անքննությունը, հազը, ծարավի ուժեղ զգացողությունը, հարկավոր է որքան հնարավոր է արագ դիմել բժշկի:Նախ հարկավոր է դիմել թերապևտի, որը կկարողանա նշանակել համապատասխան բուժում: Որպեսզի այդ շրջանում չառաջանա դիսկոմֆորտ, հարկավոր է հետևել անձնական հիգիենայի կանոններին ու օգտագործել հակաքրտինքային միջոցներ: Ինչպես ազատվել տհաճ ախտանշաններից Հիպերհիդրոզն առայժմ բժիշկները չեն կարողանում բուժել, սակայն նրանք կարողանում են մարդուն ազատել տհաճ ախտանշանների առկայությունից: Որպեսզի կարողանաք պահպանել թարմությունն ու ձեզ ինքնավստահ զգաք, օգտագործեք հակաքրտինքային միջոցներ: Ոչ թե հոտազերծիչներ , այլ ավելի ուժեղ միջոցներ, որոնք հավելյալ ոչնչացնում են բակտերիաներն ու տհաճ հոտը: Որոշ դեպքերում խնդրի «քողարկման» համար օգտագործում են իոնոֆորեզի պրոցեդուրան: Նման պրոցեդուրայի շնորհիվ հնարավոր է որոշ ժամանակով «անջատել» օրգանիզմի քրտինքային գեղձերը, որը հնարավոր է լինում կատարել գեղձերի վրա ցածր էլեկտրական հոսանքի ներազդման միջոցով: Դեղորայքային թերապիան օգնում է որոշ միջոցների շնորհիվ մի փոքր նվազեցնել քրտնագեղձերի ակտիվությունը: Ժամանակակից մեթոդներից հաճախակի օգտագործում են նաև բոտոքսը: Նման դեղամիջոցի ներակումները կարող են որոշ ժամանակով կանգնեցնել շատ առատ քրտնարտադրությունը: Առավել ծանր դեպքերում կարող են առաջարկվել նաև վիրահատական միջամտություններ, որը հիմնականում նախատեսում է կրծքավանդակում գտնվող նյարդի կրճատում, որն էլ և առաջացնում է առատ քրտնարտադրություն: Բացի այդ, վիրահատության միջոցով հնարավոր է կրճատել խնդրահարույց հատվածներում քրտնագեղձերի քանակությունը: Աղբյուր՝ aif.ru