
73 просмотры
Այս մասին հաղորդում է tert.am-ը: Վիճակագրական տվյալներով՝ վերջին տասնամյակում մարդիկ մի քանի անգամ ավելի հաճախ են դիմում մասնագետին՝ գանգատվելով ձեռքերի մատների կամ նույնիսկ ամբողջ վերջույթի թմրածությունից: Ձեռքերի թմրածությունը բավական տհաճ երևույթ է, որը կաող է ի հայտ գալ տարբեր մասնագիտությունների տեր և տարբեր տարիքի անձանց մոտ: Այն սովորաբար ուղեկցվում է մատների կամ ամբողջ ձեռքի զգայունության կորստով, ծակծկոցով և ձեռքը շարժել չկարողանալով: Ô±ÕµÕ½ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¨ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¦Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö' Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¥Ö€Õ« Õ½Õ¥Õ²Õ´Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡Õ¬ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¥Õ¬, Õ¥Õ©Õ¥ Õ«Õ°Õ¡Ö€Õ¯Õ¥ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ Ö"Õ¡Õ·Õ¸Õ¾ Õ¹Õ« Õ½Õ¥Õ²Õ´Õ¥Õ¬ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¨ (Õ¶Õ½Õ¿Õ¥Õ¬ Õ§ Õ±Õ¥Õ¼Ö"Õ« Õ¾Ö€Õ¡ Õ¯Õ¡Õ´ ÕºÕ¡Õ¼Õ¯Õ¥Õ¬): Սովորաբար մարդիկ փորձում են խնդրի պատճառը գտնել հենց ձեռքի կամ մատների մեջ, սակայն իրականում այն ավելի հեռու է՝ պարանոցի հատվածում: Վնասվածքների հետևանքով հաճախ տեղի է ունենում ողերի տեղաշարժում կամ պարանոցի մկանների և փափուկ հյուսվածքների լարում, ինչի պատճառով էլ հաճախ սեղմվում են դեպի ձեռքը ձգվող նյարդերը: Մարդիկ հաճախ նշում են, որ թմրածություն են զգում միայն ձեռքի որոշակի հատվածում, ինչը պայմանավորված է նրանով, թե նյարդի որ հատվածն է սեղմվել: Վիճակն էլ ավելի կարող է վատանալ տեղային վնասվածքի դեպքում (օրինակ՝ դաստակի տեղախախտում): Ձեռքի թմրածությունից ազատվելու համար հարկավոր է բուժել մկանի սպազմը: Հիմնական մեթոդներն են մկանի ձգումն ու տաքացումը՝ պրոցեդուրաներ, որոնք հարկավոր է պարբերաբար կատարել: Սակայն հիմնական բուժիչ գործոնը օստեոպատիկ ազդեցությունն է: Երբեմն նույնիսկ ծանր դեպքերը հնարավոր է լինում բուժել օստեոպաթիկ բուժման ընդամենը 3 սեանսի միջոցով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ձեռքերի թմրածության պատճառը նախկինում ստացած վնասվածքներն են (գանգի և ողնաշարի ոսկորների տեղախախտում): Ô´Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ· Մարդիկ, որոնք աշխատանքի բերումով ստիպված են երկար ժամանակ անցկացնել համակարգչի մոտ կամ որևէ երաժշտական գործիք նվագելով, հաճախ են բախվում այնպիսի խնդրի, ինչպիսին է դաստակային թունելի համախտանիշը: Ոսկորներից ու ջիլերից կազմված այդ թունելով անցնում են նյարդերն ու անոթները, և եթե ճաճանչ-դաստակային հոդը երկար ժամանակ մնում է անհարմար դիրքով, մինչդեռ մկաններն աշխատում են, ապա այդ հատվածի հյուսվածքները լարվում են և թունելը կարող է նեղանալ, ինչի հետևանքով էլ նյարդերը սեղմվում են: Զգայունությունն ու շարժունակությունն ապահովող նյարդերն արձագանքում են այդ սեղմվածությանը, ուստի նույն դիրքով երկար աշխատելու դեպքում կարող է ի հայտ գալ դաստակի ցավ, թմրածություն ու թուլություն: Ընդ որում՝ վիճակն էլ ավելի է վատանում, եթե մինչ այդ մարդն ունեցել է դաստակի վնասվածք: Ցավը մեղմելու և ճաճանչ-դաստակային հոդի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում համակարգչի մկնիկով աշխատելիս դաստակի տակ գելով բարձիկ դնել և օգտագործել էրգոնոմիկ ստեղնաշար, որը կնվազեցնի ծանրաբեռնվածությունը: Հարկ է հիշել, որ նման խնդիրների ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի կրել ֆիքսատորներ, քանի որ դրանք դանդաղեցնում են արյան շրջանառություն, նպաստում այտուցների առաջացմանն ու էլ ավելի են սեղմում նյարդը: Փոխարենը կարելի է տաքացնել հոդը հատուկ գելերով, քսուքներով կամ բրդյա շարֆերով: Առհասարակ դաստակային թունելի համախտանիշի բուժման ամենաարդյունավետ միջոցը ոսկորների ու մկանների ճիշտ դիրքի վերականգնումն է: Նյութի աղբյուրը՝ aif.ru