129 դիտում
Կաթն ու կաթնամթերքը միշտ համարվել են օգտակար մթերք, ուստի մասնագետները խորհուրդ էին տալիս սննդակարգն անպայման հարստացնել նման մթերքով, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում կաթնամթերքի վնասակարության ու հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։ Ինչպես բացատրում են մասնագետները, կաթը պարունակում է լակտոզա կամ կաթնաշաքար, որը վատ է տարրալուծվում ու աղիներում հայտնվելու դեպքում բարենպաստ միջավայր է ստեղծում տոքսինների ու վնասակար բակտերիաների բազմացման ու կուտակման համար։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է նաև կազեին, որը պակաս վտանգավոր չէ։ Կազեինը կարող է կուտակվել օրգանիզմում, սոսնձել սնունդն ու դժվարացնել դրա վերամշակումը։ Բացի այդ, այս նյութը նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը, ուստի կարող է շատ վտանգավոր լինել։ Կաթնամթերքի չարաշահումը կարող է նաև ալերգիաների կամ լակտոզայի նկատմամբ անհատական անհանդուրժողականության զարգացման պատճառ դառնալ, ինչը հանգեցնում է մի շարք մաշկային հիվանդությունների, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ։ Բացի այդ, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ խանգարումներ, որոնք կարող են զարգանալ կաթնամթերքի հաճախակի գործածության դեպքում։ Դրանց շարքին են դասվում. Õ´Õ·Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, ÖƒÕ¸Ö€Õ¡ÖƒÖ"Õ¡Õ¶Ö"Õ¨, ÖƒÕ¸Ö€Õ¬Õ¸Ö'Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨, հաճախակի գլխացավերը, Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¾Õ¡Õ¿ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¨, Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ²Õ¿Õ¸Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ¡Õ©Õ¥Ö€Õ¸Õ½Õ¯Õ¬Õ¥Ö€Õ¸Õ¦Õ¨, Ö…Õ½Õ¿Õ¥Õ¸ÕºÕ¸Ö€Õ¸Õ¦Õ¶ Õ¸Ö' Õ¡Ö€Õ©Ö€Õ¸Õ¦Õ¨ Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿Ö‰ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել օգտագործվող կաթնամթերքի քանակությանն ու չչարաշահել այն, սակայն այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի ամբողջությամբ բացառել կաթնամթերքը սննդակարգից, քանի որ չափավոր գործածության դեպքում այն շատ օգտակար է։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am