
213 просмотры
1991թ. առաջին անգամ Հայաստանում պրոֆեսոր Ա.Ռ. Մելիքյանը «Մալաթիա» ԲԿ-ում, ներկայիս «Աստղիկ» ԲԿ, կատարեց վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով: 1995թ. այստեղ բացվեց լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը հենք հանդիսացավ 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի հիմնադրման համար: Բաժանմունքը մինչ օրս էլ գործում է «Աստղիկ» ԲԿ-ում և կոչվում է էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք: Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները. ախտորոշիչ լապարոսկոպիա (հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում, բիոպսիա, ցիտոլոգիական և բակտերիոլոգիական քննության համար անհրաժեշտ հեղուկի վերցնում): որովայնի խոռոչի վիրահատություններ (լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ որակյալ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումով, լյարդի էխինոկոկէկտոմիա, լյարդի թարախակույտերի լապարոսկոպիկ վիրահատություններ, ֆունդոպլիկացիա ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ), կպումների անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ), ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում): Õ£Õ«Õ¶Õ¥Õ¯Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ·Õ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾: Õ¸Ö'Ö€Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ·Õ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾: էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվող բոլոր ծառայությունները մատուցվում են արհեստավարժ մասնագետների կողմից և երաշխավորվում է բարձր որակ: Բաժանմունքը և ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը համագործակցություն և սերտ կապեր են հաստատել Լոնդոնի կայսերական բժշկական քոլեջի և Ռուսաստանի մի քանի առաջատար կլինիկաների հետ: «Աստղիկ» ԲԿ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են ոլորտում առաջատար՝ գերմանական Karl Storz ընկերության բարձրակարգ սարքավորումներով: Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ ` բ . գ . թ ., դոցենտ Վարդան Ռաֆաիլի Բո ր ոզան հեռախոս՝ (060) 65-12-60, (055) 556221