
95 դիտում
Հաշվի առնելով hարթաթաթության կամ տափակաթաթության տարածվածությունը, կարելի է այն համարել սոցիալական բնույթի հիվանդություն. երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվում են հենաշարժական ապարատի էական շեղումներ, այդ թվում` նաև հարթաթաթություն: Ոտնաթաթի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարումը բացասաբար է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, աշխատունակությունը` նվազում, մեծանում է սկոլիոզի, կոշտուկների առաջացման վտանգը: Հարթաթաթությունը հենաշարժական համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ոտնաթաթի կամարի կորության բացակայությամբ կամ ոտնաթաթի` դեպի դուրս որոշակի շեղումով: Այն լինում է երկայնական, լայնական և խառը տիպերի : Լայնական հարթաթաթության դեպքում ոտնաթաթի լայնական կամարը հարթված է, նրա առաջին բաժինը հենվում է նախագարշապարի բոլոր հինգ ոսկրերի գլխիկների վրա, այլ ոչ թե առաջինի և հինգերորդի, ինչպես լինում է բնականոն ոտնաթաթի դեպքում: Երկայնականի ժամանակ հարթված է ոտնաթաթի երկայնական կամարը, և ոտնաթաթը հենվում, ներբանը հատակին է հպվում ողջ մակերեսով: Հարթաթաթությունն առաջանում է ժառանգական նախահակվածության, ոտնաթաթի ոսկրերի և կոճի վնասվածքների, ոտնաթաթերի գերծանրաբեռնվածության, ինչպես նաև սխալ ընտրված կոշիկի և ավելորդ քաշի պատճառով: Երբեմն հարթաթաթությունը, որպես «մասնագիտական հիվանդություն», առաջանում է կանգնած դիրքով երկարատև աշխատող մարդկանց մոտ` վարսավիրներ, վաճառողներ և այլն: Հարթաթաթության առավել վաղ ախտանիշներն են ոտքերի արագ հոգնելը, ոտնաթաթի սրունքի և ազդրի մկանների, գոտկատեղի «մղկտացող» ցավերը: Երեկոյան կարող է ոտնաթաթի այրոց առաջանալ, իսկ գիշերը անհետանալ: Ô±Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¡Õ® Õ°Õ¡Ö€Õ©Õ¡Õ©Õ¡Õ©Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ¨ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§, Õ´Õ«Õ»Õ«Õ¶ Õ´Õ¡Õ½Õ¸Ö'Õ´` Õ¬Õ¡ÕµÕ¶Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ´Õ¡Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ« Õ¶Õ¥Ö€Õ¢Õ¡Õ¶Õ« Õ¶Õ¥Ö€Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¸Õ²Õ´Õ¶ Õ¸Ö' Õ¯Ö€Õ¸Ö'Õ¶Õ¯Õ¨: Հարթաթաթության կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում դրա վաղ հայտնաբերումն է զարգացման նախնական փուլում, և այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք կնպաստեն մկանների զարգացմանն ու ամրապնդմանը, նրանց ուժի, հոդային աճառների ու կապանների առաձգականությանը: Երեխան քայլելու ժամանակ ոտքերը լայն է դնում, այդպիսով ավելացնելով հենման մակերեսը: Դա նորմալ է, բայց 2-3 տարեկան հասակում պետք է կազմավորվի ճիշտ քայլք, այսինքն` նա ոտնաթաթերը դնի զուգահեռ և իրարից որոշակի հեռավորության վրա: Եթե քայլքը ճիշտ է, ապա ոտնաթաթերի վրա ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում, հակառակ դեպքում կարող է հարթաթաթություն առաջանալ: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¢Õ¸Õ¯Õ¸Õ¿Õ¶ Ö"Õ¡ÕµÕ¬Õ¥Õ¬Õ¨` Õ¤Ö€Õ½Õ¸Ö'Õ´ Õ°Õ¸Õ²Õ«, Õ¡Õ¾Õ¡Õ¦Õ« Ö‡ ÕÕ¸Õ¿Õ«, Õ¿Õ¡Õ¶Õ¨` Õ£Õ¸Ö€Õ£Õ« Õ¾Ö€Õ¡: Զբոսանքի ժամանակ երեխայի շարժումները չպետք է սահմանափակել, սակայն եթե զբոսանքից կամ խաղից հետո նա գանգատվում է ոտնաթաթերի ցավերից, պետք է բժիշկ-օրթոպեդի դիմել: Ոտնաթաթերի ցավը, ինչպես նաև հոգնածությունը և թմրածությունը նպաստում են հիվանդության զարգացմանը: Ոտնաթաթում կառուցվածքային փոփոխություններ առաջանում են ժամանակի ընթացքում, ուստի անհրաժեշտ է, որ ծնողները ուշադիր լինեն և չանտեսեն երեխայի ոտնաթաթի մկանների թուլությունը և ներբանի կորության նկատելի փոփոխությունները: Ներկայումս երեխաների մեծ մասի ֆիզիկական պատրաստականությունը, ցավոք սրտի, ցածր է: Նրանք հիմնականում շատ քիչ են շարժվում, պասիվ են, ժամերով նստում են հեռուստացույցի կամ համակարգչի առջև, իսկ մանկապարտեզում և դպրոցում ֆիզիկական դաստիարակության դրվածքը շատ թույլ է: Եթե երեխան քիչ է խաղում, վազում, ցատկոտում` արյան շրջանառությունը խանգարվում է, մկանները չեն սնվում, թուլանում են և ենթարկվում ատրոֆիայի` ապաճման: Երեխան աճում է, ավելանում է նրա քաշը և, բնականաբար, ծանրաբեռնվածությունը ոտնաթաթերի վրա: Այդ ամենի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ոսկրային համակարգը` թուլանում: Երեխան պետք է շատ շարժվի, քանի որ ուժեղ և լավ զարգացած մկանները հարթաթաթության կանխարգելման հիմնական պայմաններն են: Թեստի միջոցով կարելի է որոշել` հարթաթաթություն ունեք, թե ոչ : Դրա համար ոտնաթաթի ներբանը ներկեք որևե ներկանյութով և կանգնեք սպիտակ թղթի վրա: Բնականոն ոտնաթաթի դեպքում ներբանի կամարը չի դրոշմվում, իսկ եթե պատկերը այնպիսին է, որ կասկածի տեղիք է տալիս, ապա անմիջապես դիմեք բժիշկ-օրթոպեդի: Հարթաթաթության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կոշիկի ճիշտ ընտրությունը: Հարմարավետ, ճիշտ ընտրված կոշիկը կարևոր է ոտնաթաթի նորմալ ձևավորման համար: Այն չպետք է նեղ կամ չափազանց ազատ լինի, կրունկի բարձրությունը` գերազանցի 3-4 սմ-ն: Այս չափանիշներին չհամապատասխանող կոշիկը վնասակար է ոտնաթաթի համար և կարող է որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ: Կանայք բարձրակրունկ կոշիկներ պետք է հագնեն օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավելի: Կոշիկը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է ոտնաթաթի իրական չափսը որոշել կանգնած վիճակում, չմոռանալով, որ ծանրաբեռնվածության ժամանակ ավելանում է ոտնաթաթի թե երկարությունը, և թե լայնությունը: Կոշիկը հագնելուց հետո պետք է կարողանաք ազատ շարժել ոտքի մատները: Նոր կոշիկներն առաջին օրերին հագեք 1-1,5 ժամից ոչ ավելի` աստիճանաբար ավելացնելով ժամանակը: Ցանկալի է գնել լայն, չափավոր բարձր թաթերով, կոշտ հետնամասով, բնական կաշվից կարված կոշիկներ, որոնք ունենան միջադիր-սուպինատորներ : Դրանք ճիշտ ընտրված, հարմարավետ կոշիկների անբաժանելի մասն են կազմում, սակայն ոչ բոլորի մեջ կան: Եթե չկան` գնեք: Սուպինատորների շնորհիվ քայլքը դառնում է հարմարավետ, պահպանվում է ոտնաթաթի կամարների բնականոն վիճակը, բարելավվում ոտնաթաթերում արյան շրջանառությունը, նվազում դրանց ծանրաբեռնվածությունը: Կրկին հիշեցնենք, որ առողջ ոտքերը ամբողջ օրգանիզմի նորմալ աշխատանքի հիմնական պայմանն են, ուստի դրանց ճիշտ խնամքը կօգնի խուսափել տարբեր անցանկալի երևույթներից: Ամեն օր քնելուց առաջ ոտքերը գոլ ջրով և օճառով լվացեք, թեթևակի մերսեք, օգտավետ են նաև ծովի աղով կամ եղեսպակով լոգանքները: Այս բոլորը կօգնեն թոթափել ծանրաբեռնված օրվա հոգնածությունը և հանգստացնող ազդեցություն կունենան: Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯. Ô±Õ¶Õ¡Õ°Õ«Õ¿ Õ"Õ¡Ö€Õ¿Õ«Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶ Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¿Õ¸Ö'Ö€Õ¡ÕµÕ« Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ½Õ¿Õ«Õ¿Õ¸Ö'Õ¿Õ« Õ¯Õ«Õ¶Õ¥Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡ÕµÕ« Õ¡Õ´Õ¢Õ«Õ¸Õ¶ Աղբյուր. med-practic.com