
47 просмотры
Արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 7 տուժածով: Մեկը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է, 6-ը` Տավուշի մարզի Զորական: Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Տուժածներից մեկն այսօր է դիմել հիվանդանոց: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է: Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120 0 -130 0 C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ իրականացնել: Ô²Õ¸Õ¿Õ¸Ö'Õ¬Õ«Õ¦Õ´Õ¸Õ¾ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¨ Õ¹Õ« ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ´ Õ«Ö€ Õ°Õ¡Õ´Õ¨, Õ°Õ¸Õ¿Õ¨, Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨ Ö‡ Õ¿Õ¥Õ½Ö"Õ¨: Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց , փսխումներ , փորլուծություն կամ փորկապություն , որովայնի շրջանում ցավեր , գլխապտույտ , ընդհանուր թուլություն , բերանի չորություն, տեսողության խանգարում ( աչքերի առջև մշուշ , ցանց ), երկտեսություն , բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում ( խռպոտություն , ռնգախոսություն ), շնչահեղձություն , կլման ակտի խանգարում , հավասարակողմ կաթված : Դրանք ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: Õ€Õ€ Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶