
51 views
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Nissan մակնիշի և թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեափոխվել է «Էրեբունի» բժշկական կնտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և երթևեկությունը կարգավորում են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Դանիելյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ասատրյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոշարասյան պետ Հայկ Մուրադյանը։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ ÕŽÕ©Õ¡Ö€Õ« ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¸Õ¾ Ö"Õ¶Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ¶Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'ÕµÕ©Ö‰ ÕŠÕ¡Ö€Õ¥Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Ö"Õ¶Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ«Õ¶Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¸Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ« Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨Ö‰