
63 views
Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Լոռու մարզպետարանի էջը։ «Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին: Ô±Õ¶Õ¶Õ¡ÕÕ¡Õ¤Õ¥Õº Õ¿Õ¥Õ²Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¹Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¸Õ² Õ±Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'Ö"Õ¨ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ«Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯ Õ¥Õ¶ Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¥Õ¬ Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€ Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ·Õ¸Ö'Ö€Õ»Ö…Ö€ÕµÕ¡ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Õ¼Õ¥ÕªÕ«Õ´Õ¸Õ¾, Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ´Õ«Õ»ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն»,- ասվում է գրառման մեջ։ Մարզպետարանի տեղեկացմամբ՝ Լոռու միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: Լոռու մարզպետարանը խնդրում և հորդորում է վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: