
69 просмотры
Բերանում հաճա՞խ եք զգում թթու համ կամ ախորժակը վատացել է միայն այն պաճառով, որ մթերքները ձեզ համար այլևս նույն համը չունե՞ն: Բժիշկներն առանձնացնում են այդ խնդրի առաջացման 7 պատճառ և լուծման ուղիներ: Õ‹Ö€Õ¡Õ¦Ö€Õ¯Õ¸Ö'Õ´ Շատ դեպքերում բերանում թթու համը կարող է բավարար չափով ջուր չխմելու հետևանք լինել: Ջրազրկման արդյունքում բերանը չորանում է, ինչը կարող է փոխել համի զգացողությունը: Շատ կարևոր է օրվա ընթացքում նվազագույնը վեցից ութ բաժակ ջուր խմել: Ô¾ÕÕ¥Õ¬Õ¨ Ծխելը նույնպես պատճառ է: Իր բոլոր վնասակար հատկություններից զատ, այն կարող է փոխել նաև համի զգացողությունը և թթու կամ տհաճ համ առաջացնել: Ի՞նչ անե՞լ. պարզապես ավելացրեք ծխելը թողնելու ևս մեկ պատճառ: Ô±Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕÕ¸Õ¦Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾ Õ¬Õ¡Õ¾ Õ¹Õ´Õ¡Ö"Ö€Õ¥Õ¬Õ¨ Ö‡ Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Ö"Ö€Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ©Õ¥Õ¬ (Ö†Õ¬Õ¸Õ½) Õ¹Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬Õ¨ Բերանի խոռոչի վատ հիգենան նույնպես կարող է բերանում թթու համի պատճառ դառնալ: Անհրաժեշտ է օրվա մեջ նվազագույնը երկու անգամ մաքրել ատամները, նաև՝ չմոռանալ հաճախել ատամնաբույժի ատամնաքարերը հեռացնելու համար: ÕŽÕ¡Ö€Õ¡Õ¯ Õ¯Õ¡Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Երբ դուք հիվանդանում եք, դա նույնպես ազդեցություն է ունենում համի զգայարանների վրա և բերանում թթու համ է առաջանում: Առողջանալուց հետո թթու համը նույնպես վերանում է: Չհիվանդանալու համար հաճախ լվացեք ձեռքերը, դրանք հեռացրեք դեմքից, հատկապես՝ բերանից, աչքերից և քթից: Խուսափե՛ք վարակակիր մարդկանց հետ շփումից: Դեղորայքը կամ քաղցկեղի բուժում Թթու և տհաճ համը կարող է ձեր ընդունած դեղորայքի հետևանքով լինել: Օրինակ՝ շատ հակաբորբոքային դեղեր բերանում թթու համ են առաջացնում: Թթու համը քիմաթերաիայի և ճառագայթային բուժման կողմնակի ազդեցություններից է: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) Եթե մկանը, որը բացում և փակում է ստամոքսի և կերակրափողի միջեւ եղած հատվածը, ուտելուց հետո չի փակվում ամբողջությամբ, կերակուրն ու ստամոքսաթթուն կարող են վերադառնալ կերակրափող և դա նույնպես բերանում թթու համ կառաջացնի:: ԳԷՌՀ-ն կարող եք կառավաարել ճիշտ սննդակարգի և ապրելակերպի փոփոխության միջոցով: Պետք է կրճատել ընդունվողսննդի քանակը , քնելուց առաջ չուտել և այլն: Տարիքը Մեծ տարիքը նույնպես կարող է բերանում թթու համի պատճառ դառնալ: Տարիքի մեծանալուն զուգահեռ՝ մարդու համի զգայարանները կրճատվում են , դառնում են ավելի քիչ զգայուն: Սրանք բերանի թթու համի առաջացման հաճախ հանդիպող պատճառներից են, բայց եթե վերոնշյալ խնդիրների լուծումից հետո թթու համը շարունակում է անհանգստացնել, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի՝ պատճառը պարզելու համար: Նյութի աղբյուրը՝ այստեղ