
79 просмотры
«Ժողովուրդ» թերթի մարտի 16-ի համարում անդրադարձ է կատարվել հիվանդանոցային բուժումից հետո դուրս գրվող հիվանդի շարունական բուժման համար դեղատոմս գրելու խնդրին։ Մասնավորապես, հարց է բարձրացվել, թե որ բժշկական փաստաթղթում է անհրաժեշտ գրառում կատարել այդ մասին: Պարզաբանում ենք, որ Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»: Միաժամանակ, կրկին ներկայացնում ենք, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։ Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1 Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից: Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում): Õ€Õ¸Õ£Õ¥Õ´Õ¥Õ¿ ( Õ°Õ¸Õ£Õ¥Õ¶Õ¥Ö€Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶ ) Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ² Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Õ¤Õ¸Ö'Ö€Õ½ Õ£Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½ N 2 Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում): Õ"Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ÕµÕ¡ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½ N 3 Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում: Ô²Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ , Õ¡ÕµÕ¤ Õ©Õ¾Õ¸Ö'Õ´ ` Õ¡Õ¶Õ¾Õ³Õ¡Ö€ Õ¯Õ¡Õ´ Õ¡Ö€Õ¿Õ¸Õ¶ÕµÕ¡Õ¬ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Õ² Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Õ¤Õ¸Ö'Ö€Õ½ Õ£Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½ N 4 Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում: Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում): Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմի ց, բացառությամբ դեղատոմս N 1-ի: Նյութի աղբյուրը՝ moh.am