
73 просмотры
Բոլոր կանայք,ովքեր նախապատրաստվում են գնալ արտամարմնային բեղմնավորման , պետք է նաև #հիստերոսկոպիկ հետազոտություն անցնեն։ Հիստերոսկոպիան արգանդի լորձաթաղանթի վիդեո հետազոտություն է,որը թույլ է տալիս գնահատել արգանդի լորձաթաղանթի վիճակը և պաթոլոգիական փոփոխությունների դեպքում հատուկ ,փոքր տրամագծով կտրող, այրող մկրատների միջոցով վերացնել այդ պաթոլոգիկ փոփոխությունները։ Իրականացվում է ինչպես ստացիոնար,այնպես էլ ամբուլատոր։ Ցուցումները և հակացուցումները շատ են։Այստեղ պարզապես կնշեմ Արտամարմնային Բեղմնավոր ման #ԱՄԲ համար հիմնավորված ցուցումը։Պարզվել է,որ այն պացիենտները,ովքեր ունեցել են ԱՄԲ ֊ի #անհ աջող ցիկլեր ,ունեցել են արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական շեղումներ նորմայից ։Յուրաքանչյուր անհաջող ԱՄԲ ցիկլը և' ֆինանսական կորուստ է ,և' սթրեսս կնոջ համար,ու ամենախոցելին այն է,որ ԱՄԲ #հորմ ոնալ պրեպարատները արյան խտությունը բարձրացնելու մեծ հակում ունեն`կանացի սեռական հոր մոն`#Էստրոգեն ների արտահոսքով որովայնի խոռոչ և ներծծում արյան մեջ ։ Գիտենք որ ԱՄԲ ցիկլի ժամանակ հորմոնալ դեղերով խթանվում է ձվարանների ֆունկցիան`բազմաթիվ ֆոլիկուլների առաջացումով,որոնք ձվաբջջից բացի,պարունակում են էստրոգենային հեղուկ։Ձվաբջիջները պունկցիոն ասեղով հավաքվում են,իսկ ասեղից ծակված ֆոլիկուլների էստրոգենային պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ ու ներծծվում արյան մեջ`առաջացնելով արյան խտության բարձրացում և հիպերստիմուլյացիոն սինդրոմ`մինչև նույնիսկ թոքերի այտուց։Որպեսզի կինը խուսափի այս բարդություններից, պետք է գիտակցված պահանջի Ռեպրոդուկտոլոգ բժշկից ուղար կել #Հիստերոսկ ոպիկ հետազոտության։Ներողություն եմ խնդրում այսքան մանրակրկիտ ներկայացնելու,ինչու չէ նաև վախ առաջացնելու համար,սակայն ճիշտ ախտորոշումը և պրեգրավիդար բուժումը կանխորոշում է ԱՄԲ ֊ի ցիկլի ռիսկերը և հղիություն զարգանալու դեպքում էլ #հղիու թյան և #ծննդալու ծման վարման պլանները ։Մեր նպատակն է Բժշկելը ու մայրության բերկրանք պարգևելը 🩷 #Հիստերոսկոպի այով միանշանակ ախտորոշում են արգանդի լորձաթաղանթի բոլոր պաթոլոգիկ վիճակները։Որից հետո բուժող բժիշկը հիստերոսկոպիայի ընթացքում վերացնում է կոպիտ,հղիության զարգացմանը խոչընդոտ հանդիսացող պատճառները ու հետագայում էլ նշանակում բուժում` ըստ առաջացման պատճառի ,որպեսզի բարելավվի լորձաթաղանթի նորմալ վիճակը։Սա այսպես կոչված ️praegravi dar #պրեգրավ իդար (նախահղիության) բուժում է,որը կոմպլեքսային է ,իր մեջ ներառում է #հակաբորբոք այ ին #հորմ ո նալ #հակաթրոմբոֆ իլիկ(արյան խտության կարգավորու մ) #դաշտան ային ցիկլի վիտամինոթերապիա և ի դեմ այն հիվանդությունների,որոնք խոչընդոտում են նորմալ հղիության զարգացմա նը #անտիֆոսֆոլիպիդ ային հիվանդության թերապ իա ,#ռե զուս կոնֆլիկտի վերաց ում,#ա րյան խմբային անհամատեղելիության շտկում` #պլազմոֆե րեզի (արյան մեջ շրջանառվող հակամարմիններից մաքրում ) և այլ մեթոդների օգնությամբ։ Կրկին նշեմ,որ շեշտը դրված է Արգանդի լորձաթաղան թի #Հիստերոսկ ոպիկ զննման և փոքր ինվազիվ(փոքր վիրահատական) շտկմանը։ Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬ Õ§`ÔºÕ¡Õ¶Õ¶Õ¡ Ô²Õ¡Õ¬Õ¡ÕµÕ« Õ€Õ¸Õ¾Õ°Õ¡Õ¶Õ¶Õ«Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨ ` Temus Med Õ¢Õ¸Ö'Õª Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¤Õ«Ö€ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¢Õ¡Ö€Õ±ÖŠÕ£Õ«Õ¶Õ¥Õ¯Õ¸Õ¬Õ¸Õ£Ö‰