
103 просмотры
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ), այլ նաև տարբեր ներքին պատճառներով։ Սթրեսը, բորբոքումը, հորմոնները կարող են դեր խաղալ տղամարդկանց գիշերային քրտնարտադրության հարցում։ Որո՞նք են տղամարդկանց գիշերային քրտնարտադրության պատճառները Սովորաբար, օրգանիզմը նախընտրում է ջերմային չեզոք գոտին, որի ժամանակ կայուն է ամեն ինչ։ Այս գոտուց ցածր ջերմաստիճանն առաջացնում է դող, իսկ բարձրը՝ քրտնարտադրություն։ Տղամարդիկ ավելի քիչ հանդուրժող են շոգի նկատմամբ, քան` կանայք։ Բազմաթիվ պայմաններ և ֆիզիոլոգիական գործոններ կարող են բերել վերոնշյալ ջերմային գոտու սահմանների փոփոխությանը։ Այլ կերպ ասած, պատճառ դառնալ մրսելուն կամ քրտնելուն։ Այս դրդապատճառներից ոմանք կապված են կենսակերպի փոփոխությունների, իսկ մյուսները` առողջական վիճակի հետ։ Õ'Õ¡Õ®Ö€ Õ¿Õ¥Õ½Õ¿Õ¸Õ½Õ¿Õ¥Ö€Õ¸Õ¶ Տեստոստերոնի մակարդակի նվազումը, բացի գիշերային քրտնարտադրությունից, ունի այլ ախտանշաններ ևս, ինչպիսին՝ ընդհանուր հոգնածությունը, մկանային թուլությունը, էրեկցիայի խանգարումը, սեռական ցանկության նվազումը, ճարպակալումը ևայլն։ Սթրես Քրտնագեղձերն ակտիվանում են սթրեսի կամ լարվածության ժամանակ։ Սթրեսի ախտանիշները կարող են տարբեր լինել տղամարդկանց և կանանց մոտ։ Օրինակ, կանանց ռեակցիաներն ավելի հուզական են (տխրություն), իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկական (դիաստոլիկ արյան ճնշման փոփոխություն): Սակայն քրտնարտադրությունը երկու սեռի մոտ գրեթե հավասար է հանդիպում ։ Õ"Õ¶Õ« Õ¡ÕºÕ¶Õ¸Õ§ Քնի ապնոէն կամ շնչառության կարճատև դադարն ավելի շատ տարածված է տղամարդկանց շրջանում, քան` կանանց։ Դա պայմանավորված է երկու սեռերի շնչուղիների ձևի, ճարպակալման, հորմոնների և այլ գործոնների տարբերություններով։ Գիշերային քրտնարտարությունը հանդիպում է ապնոէ ունեցող տղամարդկանց մոտավորապես 30%-ի մոտ։ Ô´Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ" Հայտնի է, որ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները, եռացիկլիկ հակադեպրեսանտները, ասպիրինը, իբուպրոֆենը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, հիպոգլիկեմիկ դեղորայքը, կորտիկոստերոիդները կարող են առաջացնել գիշերային քրտնարտադրություն։ ÕŽÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Բորբոքային գործընթացը ժամանակավորապես բարձրացնում է ջերմային չեզոք գոտու սահմանը, ինչը հանգեցնում է դողի առաջացման, որին հաջորդում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում ու քրտնարտադրություն։ Գիշերային քրտնարտադրությունը կարող է հանդիպել որպես ախտանիշ մի շարք վարակների դեպքում, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, տուբերկուլոզը, էնդոկարդիտը, բրուցելոզը և այլն: Õ€Õ«ÕºÕ¥Ö€Õ°Õ«Õ¤Ö€Õ¸Õ¦ Հիպերհիդրոզը խանգարում է, որն ազդում է էնդոկրին քրտնագեղձերի վրա և հանգեցնում է ավելորդ քրտինքի առաջացմանը: Շատ հաճախ նման քրտանարտադրությունը կարող է հանդիպել անկախ ֆիզիկական լարվածությունից, ջերմային գործոնից կամ սթրեսից։ Այն դիտվում է հավասար և՛ տղամարդկանց, և՛ կանաց մոտ։ Ô±ÕµÕ¬ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ Երկարատև տաք պայմաններում ֆիզիկական վարժությունները, քաղցկեղը, նյարդաբանական խնդիրները, հիպերթիրոզը և այլ հիվանդություններ կարող են ավելորդ քրտնարտադրության պատճառ դառնալ։ Աղբյուրը՝ urolog.am