45 просмотры
Մարդիկ հաճախ ենթադրում են, որ գլխացավը պայմանավորված չէ խնդրով, սակայն իրականում այն երբեք առանց որևէ պատճառի ի հայտ չի գալիս: Մասնագետների խոսքով՝ մարդիկ մոռանում են գլխացավի առաջացմանը նպաստող մի շարք գործոնների մասին, մինչդեռ դրանցից խուսափելը կօգնի խուսափել նաև ցավից: Կոֆեին Քիչ քանակությամբ սուրճը կարող է շատ օգտակար լինել գլխացավերի դեմ պայքարում, սակայն չափազանց մեծ քանակությամբ սուրճ ու թեյ խմելու դեպքում մեծ է կոֆեինի գերդոզավորման հավանականությունը: Սա կարող է հանգեցնել անոթների տոնուսի փոփոխության, ինչն էլ կդառնա գլխացավի պատճառ: Բացի այդ, մեծ քանակությամբ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ գլխացավեր կարող են ի հայտ գալ սուրճի քանակությունը կտրուկ նվազեցնելու դեպքում: Սխալ կեցվածք Շատերն օրվա ընթացքում բավական երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև վատ կեցվածքով, ինչը շատ վնասակար է: Այս դեպքում ուսերը վեր են բարձրանում, իսկ գլուխը մոտենում է էկրանին, ինչը հանգեցնում է պարանոցի ու մեջքի մկանների մշտական լարվածության: Արդյունքում նման կեցվածքը փոխում է անոթների տոնուսն ու կարող է հանգեցնել գլխացավերի: Քաղցի զգացում Հաճախ գլխացավն սկսում է անհանգստացնել դեռ մինչ քաղցի զգացումի ի հայտ գալը: Սննդարար նյութերի պակասը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, իսկ այս գործընթացի մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը գլխացավն է: Õ"Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¯ Մաստակի երկարատև գործածության դեպքում գլխացավից խուսափել կարող է չհաջողվել, քանի որ ծամելու գործընթացը հանգեցնում է այտերի ու ծնոտի մկանների լարվածության, ինչն էլ իր հերթին ազդում է գլխի նյարդերի ու անոթների վրա: Սթրես Նյարդային ու գերզգայուն մարդիկ հաճախ են սթրեսի ենթարկվում, ինչն առաջին հերթին դրսևորվում է գլխացավով: ÔµÕ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ« ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրանումը կամ նվազումը ոմանց դեպքում բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Եղանակային փոփոխությունները, մասնավորապես, ազդում են անոթների տոնուսի վրա, ինչը հանգեցնում է գլխացավերի: Õ•Õ®Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ«Ö" Հաճախակի գլխացավերից կամ միգրենից գանգատվող մարդկանց համար օծանելիքի բույրերը կամ առհասարակ ինտենսիվ հոտերը կարող են դառնալ գլխացավի զարգացմանը նպաստող գործոններից մեկը: ÕŠÕ¡Õ¶Ö€Õ« Õ¯Õ¡Õ´ Õ¥Ö€Õ·Õ«Õ¯Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Որոշ դեպքերում երկար պահված պանրի կամ բորբոսով պանրի գործածությունը կարող է դառնալ գլխացավի նոպայի պատճառ: Սա պայմանավորված է դրանցում պարունակվող թիրամին նյութով: Ինչ վերաբերում է երշիկեղենին, ապա այն, ինչպես և վերամշակում անցած ցանկացած այլ մսամթերք, նույնպես պարունակում է թիրամին: Բացի այդ, այն հարուստ է նաև նիտրատներով, որոնք նույնպես կարող են դառնալ գլխացավի պատճառ: Õ"Õ¡Ö€Õ¦Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Ակտիվ մարզումների ժամանակ ֆիզիկական գերլարվածությունը կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն դառնալ անոթների համար, ինչը բացասաբար կանդրադառնա դրանց վիճակի վրա: Բացի այդ, առատ քրտնարտադրությունը հանգեցնում է հանքանյութային բալանսի խանգարման, ինչն էլ նպաստում է գլխացավի զարգացմանը: ÕŠÕ¡Õ½Õ«Õ¾ Õ®ÕÕ¥Õ¬Õ¨ Անգամ այս դեպքում օրգանիզմում են հայտնվում նիկոտինն ու այլ տոքսինները, որոնք նեղացնում են արյունատար անոթներն ու բարձրացնում գլխացավի առաջացման հավանականությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am